Հայաստանը բարելավել է դիրքերը մամուլի ազատության ցուցանիշով
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    4 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 5°C
    100%
    6 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    78%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    4 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    83%
    3 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Հայաստանը բարելավել է դիրքերը մամուլի ազատության ցուցանիշով

Հայաստանը բարելավել է դիրքերը մամուլի ազատության ցուցանիշով

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2023» զեկույցը, որը գնահատում է լրագրողների աշխատանքային պայմաններն աշխարհի 180 երկրում:

Այն հրապարակվել է այսօր՝ մայիսի 3-ին, Մամուլի ազատության համաշխարհային օրը։

Հայաստանը, ըստ զեկույցի, այս տարի 2 աստիճանով բարելավել է դիրքերն ու հայտնվել 49-րդ հորիզոնականում։ Նախորդ տարի զբաղեցնում էր 51-րդ հորիզոնականը։

ՀՀ-ն դասվել է «բավականին լավ» իրավիճակ ունեցող երկրների շարքին:

Նշվում է, որ, չնայած բազմակարծության միջավայրին, երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, հատկապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի տարածքային վեճի առնչությամբ։

Այնուամենայնիվ, խոսքի ազատության մակարդակով Հարավային Կովկասում Հայաստանը նախորդ տարվա նման առաջատար է:

Վրաստանն այս տարվա զեկույցում 77-րդ տեղում է, Թուրքիան՝ 165-րդ, Ադրբեջանը՝ 151-րդ, Իրանը՝ 177-րդ հորիզոնականում:

Հայաստանի հիմնական լրատվական աղբյուրներ՝ սոցիալական ցանցեր, ամեն օր մուտք է գործում ՀՀ բնակչության երկու երրորդը։

Նշվում է նաև, որ Հայաստանում կան մամուլին առնչվող մի շարք խնդիրներ. ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի հետևում եվրոպական չափանիշներին:

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև հայ-ադրբեջանական սահմանային բախումներին և Լաչինի միջանցքի արգելափակմանը ու նշվում, որ այս հանգամանքները բարդացնում են լրագրողների աշխատանքը:

Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների հետազոտության կենտրոնը հրապարակել է 2023 թ. հունվար, փետրվար և մարտ ամիսներին անցկացված հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքները։ 
Ըստ այդ հարցումների Հայաստանում խոսքի ազատությունը վերջին 6 ամիսների ընթացքում  հարցվածների 56%-ի կարծիքով բարելավվել է։
 
Ըստ հարցվածների 43 %-ի կոռուպցիայի դեմ պայքարը 2023 թ.-ի հունվար-մարտի արդյունքներով վերջին 6 ամիսների ընթացքում բարելավվել է։
 
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների ներկա վիճակը լավ է գնահատվել հարցվածների 88 %-ի շրջանում, որը 2018 թ.-ից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է: ԵՄ երկրների հետ հարաբերությունների վիճակը նույնպես բարելավվել է՝ հասնելով հարցվածների 86 %-ի մակարդակին: Հարցվածների 50%-ը կարծում է, որ ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը լավ է: ՀՀ-ի և Թուրքիայի միջև ներկա վիճակը ևս բարելավվել է՝ ներկայումս հարցվածների 23%-ը գնահատել է լավ:

Թեմայի այլ նորություններ