Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    22 կմ/ժ
  • Լոռի 4°C
    100%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 10°C
    85%
    28 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կոչ են անում միջազգային հանրությանը ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը:

Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանի խոսքով՝  այն ինչ չի ճանաչվել, կրկնվում է: «Մենք դիմում ենք ամբողջ աշխարհին, մասնավորապես, այն պետություններին, որոնք մինչ այսօր չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչել  և դատապարտել, որպեսզի այն այլևս երբեք չկրկնվի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա:

Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանն էլ յուրաքանչյուրի պարտքն է համարում հարգանքի տուրք մատուցելը  անմեղ զոհերի հիշատակին: Նա նաև յուրաքանչյուրի պարտքն է համարում միջազգային հանրությանը ևս մեկ անգամ կոչ անել, որպեսզի ստիպեն Թուրքիային հրաժարվել  ժխտողական քաղաքականությունից: «Ցեղապանության չդատապարտումը ծնում է նոր հանցագործություններ»,-հավելեց նա

«Քուրդիստան» կոմիտեի համանախագահ Սլո Դրբոյանն էլ նշեց, որ գերտերությունների կողմից պետք է դատապարտվի հայերի, քրդերի, ասորիների նկատմամբ վարած քաղաքականությունը: «Մենք մեր սխալներից դեռ դասեր չենք քաղել: Թուրքական ֆաշիստական ռեժիմը քուրդ ժողովրդի հանդեպ բնաջնջման քաղաքականություն է որդեգրել, իսկ մենք ուզում ենք մեր իրավունքների տերը դառնալ»,-հավելեց նա:

Թեմայի այլ նորություններ