Հայաստանն ունի կլիմայական հավակնոտ օրակարգ․ փոխվարչապետ Մաթևոսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    4 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    15 կմ/ժ
  • Լոռի 4°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    100%
    11 կմ/ժ
  • Արարատ 11°C
    87%
    23 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    92%
    4 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Հայաստանն ունի կլիմայական հավակնոտ օրակարգ․ փոխվարչապետ Մաթևոսյան

Հայաստանն ունի կլիմայական հավակնոտ օրակարգ․ փոխվարչապետ Մաթևոսյան

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի՝ որպես Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի կողմերի 26-րդ կոնֆերանսի նախագահող երկրի տարածաշրջանային դեսպան Դեյվիդ Մորանին և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին:

Հայաստանն ունի կլիմայական հավակնոտ օրակարգ․ փոխվարչապետ Մաթևոսյան

Փոխվարչապետ Մաթևոսյանը ներկայացրել է կլիմայի փոփոխության դեմ համաշխարհային պայքարին միացած Հայաստանի Հանրապետության գործողություններն ու միջոցառումները, ինչպես նաև անդրադարձել է առաջիկա գործողությունների պլանին՝ ընդգծելով, որ տնտեսության «կանաչ վերականգնումը» խրախուսելու նպատակով էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսվում է մինչև 2030 թ․ արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը հասցնել 15%-ի։ «Այս տեսանկյունից Կառավարության առաջնահերթություններից է նաև կանաչ և կայուն կենսակերպի խթանումը և անցումը էլեկտրական շարժունակությանը»,- տեղեկացրել է փոխվարչապետը։

Դեսպան Դեյվիդ Մորանը բարձր է գնահատել համաշխարհային պայքարին միացած Հայաստանի ջանքերը և ընդգծել, որ Հայաստանի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդն իր ձևաչափով և ներառականությամբ լավագույն օրինակներից է։

Հանդիպմանը հաջորդել է Խորհրդի նիստը։

Դիմելով ներկաներին՝ փոխվարչապետը նշել է, որ կլիմայի փոփոխությունը գլոբալ մարտահրավեր է, և որևէ առանձին պետություն չի կարող դրան միայնակ դիմակայել՝ այդ համատեքստում կարևորելով ուժերի և ջանքերի մեկտեղումը։ «Հայաստանը անհրաժեշտ է համարում համաշխարհային միասնական արձագանք ցուցաբերել կլիմայի փոփոխության մարտահրավերներին և վերահաստատում է դեպի ցածր ածխածնային տնտեսության անցման հանձնառությունը»,- ընդգծել է Համբարձում Մաթևոսյանը և վստահեցրել, որ Հայաստանի Հանրապետությունն ունի կլիմայական հավակնոտ օրակարգ և բավականաչափ ներուժ՝ այդ ուղղությամբ առաջ շարժվելու և այդ համալիր ծրագրի բոլոր ուղղություններով տեսանելի ապագայում լուրջ արդյունքներ արձանագրելու համար։

Փոխվարչապետի, դեսպան Դեյվիդ Մորանի և շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի ողջույնի խոսքերին հաջորդել է օրակարգային հարցերի քննարկումը։ Մասնավորապես ներկայացվել են կոնվենցիայի ներքո միջազգային աջակցության շրջանակներում տեղի ունեցող գործընթացները, «Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը» ծրագիրը, Հայաստանում կլիմայի փոփոխության և դեռահասների մասնակցության վերաբերյալ «Գիտելիքի, վերաբերմունքի, փորձառության և վարքագծի» հետազոտության արդյունքները, անդրադարձ է կատարվել նաև ֆիսկալ որոշումների կայացման գործընթացում կլիմայի փոփոխության հարմարվողականության նկատառումների ինտեգրմանը։

Հիշեցնենք, որ 2021 թ. ապրիլին Կառավարությունը հաստատել է Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայից և Փարիզյան համաձայնագրից բխող՝ ազգային մակարդակով սահմանված գործողությունները 2021-2030 թթ․ համար՝ սահմանելով մի շարք հավակնոտ թիրախներ, որոնց իրականացման համար կարևոր դերակատարում ունի այդ գործողությունները համակարգող միջգերատեսչական խորհուրդը: Դրանց շարքում են՝ մինչև 2030-ը 1990 թ. նկատմամբ ջերմոցային գազերի արտանետումների 40%-ով նվազեցումը, Էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում կանաչ էներգիայի տեսակարար կշռի ավելացումը, զանգվածային անտառապատումը և այլն:

Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության Կառավարությունը որդեգրել է կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ երկրի դիմակայունության մակարդակի բարձրացման քաղաքականություն։ Այս նպատակով Կառավարությունը 2021 թ․ մայիսին հաստատել է Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թթ․ միջոցառումների ցանկը, որոնք միտված են բացահայտելու, լուծելու և վերանայելու հարմարվողականության փոփոխվող կարիքները՝ նպաստելով հարմարվողականության բաղադրիչի ներառմանը տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, ոլորտային քաղաքականությունների մշակման և ֆինանսական պլանավորման գործընթացներում։

Թեմայի այլ նորություններ