Հայաստանն ու Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել են որոշակի հարցերի շուրջ. ԱՄՆ պետդեպ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    95%
    8 կմ/ժ
  • Արարատ 12°C
    68%
    8 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    98%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    4 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    78%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27084
  • Դոլար = 388.5

Հայաստանն ու Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել են որոշակի հարցերի շուրջ. ԱՄՆ պետդեպ

Հայաստանն ու Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել են որոշակի հարցերի շուրջ. ԱՄՆ պետդեպ

Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում հանդիպումների ժամանակ սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների հետ և ավելի լավ են հասկանում միմյանց տեսակետները:

Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը՝ նշելով, որ բանակցությունները կառուցողական են եղել:

«Կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները բարդ խնդիրների լուծման գործում զգալի առաջընթաց են գրանցել։ Երկու երկրներն էլ, ինչպես գիտեք, սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների հետ և ունեն միմյանց տեսակետերի ավելի լավ փոխըմբռնում»,- ասել է Պատելը՝ հավելելով, որ «լրացուցիչ բարի կամքը, ճկունությունը և փոխզիջումը» թույլ կտան մոտենալ խաղաղության համաձայնագրի կնքմանը։

Փոխխոսնակը հավելել է, որ Միացյալ Նահագները շարունակելու է ցուցաբերել լիակատար աջակցություն ու ներգրավվածություն, քանի որ երկու երկրները շարունակում են աշխատել՝ երկխոսությունը շարունակելու համար:

Նախորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ ու մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները լայնածավալ քննարկումներ են  ունեցել Վաշինգտոնում: Կողմերը հայտարարել են, որ թեև կա բանակցություններում որոշակի առաջընթաց, սակայն դեռևս մնում են չհամաձայնեցված հարցեր:

Թեմայի այլ նորություններ