Հայաստանի հունական համայնքը հարգանքի տուրք մատուցեց Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    26 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    15 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    72%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    4 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    99%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    26 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    82%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27253
  • Դոլար = 388.501

Հայաստանի հունական համայնքը հարգանքի տուրք մատուցեց Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանի հունական համայնքը հարգանքի տուրք մատուցեց Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին

 Հայաստանում հունական համայնքը հարգանքի տուրք է մատուցել 1916-1922թթ. Օսմանյան կայսրության ու Թուրքիայի Հանրապետության կողմից իրականացված Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին: Հիշատակի արարողությունը տեղի ունեցավ մայիսի 19-ին Երևանի Նորագավիթ թաղամասի Սուրբ Գևորգ եկեղեցու տարածքում: 

Առաջին անգամն է, որ հարգանքի տուրքի արարողությունն անցկացվում է եկեղեցում, որն ուղեկցվում է պատարագով։ 

 

«Մենք՝ որպես փոքր ազգ, նախ պետք է ապագային նայենք: Հայ, հույն և մնացած փոքր ժողովուրդները պետք է հասկանան, որ փոքր ժողովուրդների գոյատևման համար հարկավոր է մեծ դաշույն։ Փոքր ժողովուրդները պետք է դառնան ուժեղ։ Եթե մենք և մնացած բոլոր փոքր պետությունները, ովքեր խնդիր ունեն Թուրքիայի հետ, ուզում են իրենց ձայնը լսելի լինի, պետք է ստեղծեն միասնական ճակատ, պետք է լինեն միասին հանուն իրենց գոյության պահպանման»,- նշեց Հայաստանի և Արցախի հունական համայնքների ղեկավար Էդուարդ Պոլատովը։ 

Ներկաները, որոնց թվում էին նաև վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների կրթամշակութային կենտրոնի ղեկավար Ավագ Հակոբյանը և Երևանի «Պոնտի» հունական համայնքի նախագահ Էդուարդ Միխայլովը, ի հիշատակ Պոնտոսի հույների ցեղասպանության նահատակների՝ մոմ վառեցին եկեղեցում։ 

2015թ․ մարտի 24-ին Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Պոնտոսի հույների ցեղասպանությունը։

Թեմայի այլ նորություններ