Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի դեսպանատունը սկսում է նոր ծրագիր. բարեկամական նոր ծրագիրը մեկնարկեց Արագածոտնի մարզից
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    67%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 15°C
    57%
    24 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    94%
    5 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    67%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    99%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    67%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    77%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26893
  • Դոլար = 388.09

Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի դեսպանատունը սկսում է նոր ծրագիր. բարեկամական նոր ծրագիրը մեկնարկեց Արագածոտնի մարզից

Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի  դեսպանատունը սկսում է նոր ծրագիր. բարեկամական նոր ծրագիրը մեկնարկեց Արագածոտնի մարզից

Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի  դեսպանատունը սկսում է նոր ծրագիր, որի նպատակն է նպաստել մարզերի զարգացմանը, առաջընթացին կրթության, զբոսաշրջության ինչպես նաև առևտրաշրջանառության և բիզնեսի ոլորտներում: Նոր ծրագիրը մեկնարկելու է  Արագածոտնի մարզից:

Հայաստանում Չինաստանի դեսպան  Ֆան Յոնգը շեշտեց, որ ցանկանում են համագործակցել  Հայաստանի բոլոր մարզերի հետ:

«Ես Հայաստան եկել եմ 2020 թվականի նոյեմբերին:  Համավարակի պատճառով չեմ հասցրել այցելել Հայաստանի մարզեր, և այս ծրագիրը հիանալի հնարավորություն է այդ բացը լրացնելու համար: Ծրագիրը սկսեցինք Արագածոտնի մարզից և կշարունակենք մնացած մարզերի հետ նույնպես զարգացնել հարաբերությունները: Մենք նաև ցանկանում ենք Չինաստանն ավելի շատ ներկայացնել հայ ժողովրդին ՝ գրքեր թարգմանելով և մի շարք միջոցառումներ իրականացնելով, որպեսզի հայ ժողովուրդը ճանաչի և ավելի հետաքրքրվի Չինաստանով:  Պլանավորում ենք Կոնֆուցիուսի ինստիտուտի հետ խոսել,  ներկայացնել  այսօրվա մեր այցը Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոց, որպեսզի կարողանան համագործակցել և կրթության ոլորտը զարգացնել Արագածոտնի մարզում»,-ասաց դեսպանը:

Դեսպանը նշեց, որ Հայաստանի մարզերի հետ համագործակցության շրջանակում նախատեսում են զարգացնել զբոսաշրջության ոլորտը, փորձելու են  այնպես անել, որ չինացիներն ավելի լավ ճանաչեն Հայաստանը:

«Այսօրվա մեր հանդիպմանը քննարկեցինք, թե Արագածոտնի մարզում ի՞նչ ապրանքներ կան, որ կհետաքրքրեն Չինաստանի ժողովրդին և ինչ ապրանքներ կարող են արտահանվել Չինաստան»,-ասաց դեսպանը:

 ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ասաց, որ համագործակցության առաջարկը եղել է  Չինաստանի դեսպանատան կողմից, ինչը սիրով ընդունել են:

«Այսօրվա մեր հանդիպումը շատ արդյունավետ էր, և հուսով եմ՝ սկիզբ կդնի մեր համագործակցությանը մի շարք ոլորտներում: Մենք տարբեր թեմաներ քննարկեցինք մեծարգո դեսպանի հետ, թե՛ կրթության, թե՛ մշակութային և բիզնես ոլորտներում համագործակցություն սկսելու ուղղությամբ: Պայմանավորվածություն ենք  ձեռք բերել երկրորդ անգամ հանդիպելու և ավելի առարկայական խոսելու, թե ինչ ձևաչափով ներդնենք չինարեն լեզվի ուսուցումը մեր դպրոցներում, ինչպես նաև նպատակներ ունենք  իրականացնել «Չինաստանի օրեր» Արագածոտնի մարզում: Նաև բիզնես ոլորտում համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերեցինք »,- ասաց մարզպետը:

Նա նշեց, որ հանդիպման  ընթացքում պարզ դարձավ, որ դեսպանին շատ հետաքրքրում էր գինեգործությունը, իսկ Արագածոտնի մարզը այդ առումով շատ զարգացած է, և գինու արտադրության ոլորտում ունեն  բազմաթիվ տնտեսվարողներ, որոնք շատ լավ արդյունքներ են գրանցել: «Կարծում եմ, որ հաջորդ հանդիպման ժամանակ շատ ավելի խորքային կքննարկենք գինեգործության  հարցը, որը և՛ դեսպանին է հետաքրքրում,  և՛ մեզ համար շատ առաջնային ոլորտ է»,- ասաց նա:

Թեմայի այլ նորություններ