Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձներ է հղել Ֆինլանդիայի և Հունաստանի նախագահներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    77%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    66%
    7 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    33%
    8 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    95%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    77%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    77%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    63%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26893
  • Դոլար = 388.09

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձներ է հղել Ֆինլանդիայի և Հունաստանի նախագահներին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձներ է հղել Ֆինլանդիայի և Հունաստանի նախագահներին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյին՝ Հայաստանի և Ֆինլանդիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձի առթիվ։

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Այս հոբելյանը կարևոր առիթ է՝ արժևորելու 30 տարի առաջ՝ մարտի 25-ին, մեր երկրների միջև սկիզբ դրված միջպետական համագործակցությունը՝ խարսխված ընդհանուր արժեքների, տասնամյակների վստահության և փոխադարձ հարգանքի վրա, և ուրվագծելու համագործակցության նոր հեռանկարները։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի ամրապնդել ու ընդլայնել հայ-ֆիննական հարաբերությունների օրակարգը երկկողմ և բազմակողմ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում՝ ի նպաստ մեր ժողովուրդների և պետությունների բարօրության»։

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելլարոպուլուին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Գոհունակությամբ պետք է փաստել, որ հայ-հունական հարաբերությունների հիմքում մեր ժողովուրդների դարավոր ամուր բարեկամական կապերն են, որոնք շարունակում են զարգանալ փոխըմբռնման մթնոլորտում։

Հայաստանը և Հունաստանը մշտապես հանձնառու են՝ ընդլայնելու և խորացնելու փոխշահավետ գործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեր երկրների միջև առկա ջերմ բարեկամական հարաբերությունները և արդյունավետ համագործակցությունը հետագայում առավել կզարգանան և կամրապնդվեն ի շահ մեր ժողովուրդների»:

Թեմայի այլ նորություններ