Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    0 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    99%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    74%
    15 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    99%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    0 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    97%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը կգործուղվեն Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանին 2022 թվականի ապրիլի 10-12-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։

2. Վահան Քերոբյանի և Նարեկ Տերյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը և «Քովիդ-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»,- ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ կառավարության ապրիլի 7-ի նիստին հաջորդած ճեպազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ տեղյակ է Հայաստանում կերային կուլտուրաների խնդրից և տեղեկացրել էր, որ առաջիկայում մեկնելու է ՌԴ, որտեղ փորձելու է առարկայական լուծումներ գտնել:

«Այդ խնդիրը կա և այն մեզ ևս շատ անհանգստացնում է: Ինչպես գիտեք մեր կերային կուլտուրաները ներմուծվում են հիմնականում Ռուսաստանից: Այս պահին խնդրին միջանկյալ լուծումներ տրված են, սակայն մյուս շաբաթ մեկնելու եմ ՌԴ, որտեղ  խնդրին առարկայական լուծումներ կտանք, այնպես կանենք, որ այդ մասով հարցեր չլինեն»,- ասել է Վահան Քերոբյանն՝ անդրադառնալով լրագրողների բարձրացրած այն խնդրին, որ թռչնաբույծները, կերի պակասով պայմանավորված, ստիպված կրճատում են թռչունների գլխաքանակը:

Նախարարն ընդգծել էր, որ այսօր գլխավոր խնդիրը պարենային անվտանգությունն է: Նա կոչ անում գյուղացիներին, որ որքան հնարավոր է ավելի շատ հող մշակել: Նախարարը վստահեցրել էր, որ գյուղացիների արտադրանքը լավ գնով կվաճառվի, որովհետև միջազգային շուկայում առկա է դեֆիցիտ:

Թեմայի այլ նորություններ