Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կապահովի կայունություն տարածաշրջանում. Ռուբինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    28%
    4 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    52%
    22 կմ/ժ
  • Լոռի 21°C
    76%
    7 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    64%
    10 կմ/ժ
  • Արարատ 30°C
    41%
    10 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    49%
    13 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    28%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    59%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    28%
    4 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    44%
    10 կմ/ժ
  • Արցախ 25°C
    52%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38255
  • Դոլար = 387.973

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կապահովի կայունություն տարածաշրջանում. Ռուբինյան

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կապահովի կայունություն տարածաշրջանում. Ռուբինյան

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը հույս է հայտնել, որ երկու հարևան երկրների հարաբերություններում «միշտ խաղաղություն կտիրի»։

Ռուբինյանն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ օրերս այցելել էր Թուրքիայի աղետի գոտի և տեղում տեսել Թուրքիայի Ադըյաման նահանգում հայկական որոնողափրկարարական խմբի աշխատանքը։ 

Թուրքական Anadolu գործակալության  հետ զրույցում քաղաքական գործիչն ասել է, որ Հայաստանը հետևում է իրավիճակին աղետի գոտում, սակայն տեղում հայկական պատվիրակությանը բախվել է ավերածությունների շատ ավելի մեծ պատկերի, քան ներկայացվում է համացանցում:

«Աղետի առաջին իսկ օրվանից մենք որոնողափրկարարական խումբ ենք ուղարկել Թուրքիա։ Բացի այդ, մարդասիրական ուղևորություններ են իրականացվել հայ-թուրքական սահմանով։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հարկ համարեցինք անձամբ գալ այստեղ և հայտնել մեր ցավակցությունն ու աջակցությունը»,- ասել է Ռուբինյանը։

Նրա խոսքով՝  երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում։

Միաժամանակ Ռուբինյանը հայտնել է իր երկրի պատրաստակամությունը՝ հնարավոր ամբողջական աջակցություն ցուցաբերել Թուրքիային։ «Այսօր, ցավոք, մի ողբերգական դեպք մեզ համախմբեց, բայց հույս ունենք, որ մի օր միասին կլինենք և ուրախ պահերին։ Եվս մեկ անգամ ուզում եմ իմ ցավակցությունը հայտնել այն մարդկանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Հուսով եմ, որ այսուհետ մեր միջև միշտ խաղաղություն կտիրի»,- ասել է Ռուբինյանը։

Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման թեմային՝ Ռուբինյանը շեշտել է, որ դա առաջին հերթին կապահովի կայունություն և խաղաղություն տարածաշրջանում, երկրորդ հերթին՝ տնտեսական համագործակցություն, ինչպես նաև փոխգործակցություն այլ ոլորտներում։

Նրա խոսքով՝ հաջորդ բանակցությունների ժամկետը դեռ որոշված չէ։ Այնուամենայնիվ, շատ կարևոր է, որ Հայաստանն ու Թուրքիան կապող կամուրջը բացվել է ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին անգամ։

Փետրվարի 8-ից թուրքական Ադըյամանում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է Հայաստանից որոնողափրկարարական խումբը՝ բաղկացած 28 հոգուց։

Փետրվարի 11-ին և 15-ին Հայաստանի իշխանությունները երկու անգամ մարդասիրական օգնությամբ ավտոշարասյուն են ուղարկել Թուրքիայում երկրաշարժից տուժածներին։ 1988 թվականից ի վեր առաջին անգամ հայկական մեքենաներ են անցել Իգդիր նահանգի Ալիջան անցակետով, Մարգարայի կամրջով:

Թեմայի այլ նորություններ