Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանների միջեւ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. Վլադիմիր Վարդանյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    77%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    66%
    7 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    33%
    8 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    95%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    77%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    77%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    63%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26893
  • Դոլար = 388.09

Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանների միջեւ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. Վլադիմիր Վարդանյան

Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանների միջեւ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. Վլադիմիր Վարդանյան

Շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիային` մշտապես հայ ժողովրդի կողքին լինելու եւ աջակցելու համար. նշել է Ազգային ժողովի Հայաստան-Ֆրանսիա բերակամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյի հետ մայիսի 24-ին կայացած հանդիպման ընթացքում:

Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամ Ռուստամ Բաքոյանը: 
 
Անդրադառնալով երկկողմ կապերին` կողմերը փաստել են, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանների միջեւ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է:

Որպես ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար` Վլադիմիր Վարդանյանը խմբերի միջեւ արդյունավետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:

Զրուցակիցներն ընդգծել են Ֆրանսիայում հայ համայնքի առանցքային դերակատարությունը, նշել, որ այն յուրահատուկ կամուրջ է հայ-ֆրանսիական բազմաբեւեռ գործակցության հարցում:

Դեսպանը եւս կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումը, այդ հարցում ընդգծել բարեկամական խմբերի սերտ փոխգործակցությունը:

Կարեւորվել է Արցախի խնդրի կարգավորումը եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը:

Թեմայի այլ նորություններ