ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում մրցում էր Իռլանդիայի ընտրանու հետ և 1-0 հաշվով հաղթանակ տարավ։
Խաղի 74-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանը հեռահար հարվածով գրավեց իռլանդացիների դարպասը՝ հաղթանակ պարգևելով մեր թիմին։
Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով է մեկնարկում խմբային փուլը։