Հայաստան-Վրաստան ամուր գործընկերությունը կարևոր գործոն է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    100%
    6 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    99%
    6 կմ/ժ
  • Արարատ 10°C
    74%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    100%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    6 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Հայաստան-Վրաստան ամուր գործընկերությունը կարևոր գործոն է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Վրաստան ամուր գործընկերությունը կարևոր գործոն է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին, ով Հայաստան է ժամանել պաշտոնական այցով:

Վարչապետը շնորհավորել է պարոն Դարչիաշվիլիին Վրաստանի ԱԳ նախարարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Բարձր գնահատելով հայ-վրացական բարեկամությունը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հայաստանի և Վրաստանի միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, մեր փոխհարաբերությունները դինամիկ զարգանում են տարբեր ձևաչափերում և դրական մթնոլորտում, ինչը լավ հենք է փոխգործակցության հետագա ընդլայնման համար»:

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է՝ այսօր, երբ տարածաշրջանային իրավիճակը բավական լարված է, Հայաստան-Վրաստան ամուր գործընկերությունը կարևոր գործոն է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար:

Վրաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար և ՀՀ վարչապետին փոխանցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ջերմ ողջույնները: Նա նշել է, որ Վրաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ բազմաոլորտ համագործակցության խորացմամբ, երկկողմ օրակարգի առաջմղմամբ և ողջունում է դրան միտված նախաձեռնությունները, ծրագրերը: Իլիա Դարչիաշվիլին նաև հավելել է, որ Վրաստանը կարևորում է տարածաշրջանային համագործակցության խթանման ուղղությամբ քայլերը:

Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային իրավիճակին և զարգացումներին: Այս համատեքստում կարևորվել են տարածաշրջանային երկրների կողմից կայունության պահպանմանը և տնտեսական փոխգործակցության զարգացմանը միտված ջանքերը՝ ի շահ խաղաղ և բարեկեցիկ ապագայի:

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային անվտանգության հարցերի շուրջ:

Վարչապետ Փաշինյանը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին:

Թեմայի այլ նորություններ