Հայաստան է ժամանելու Խորվաթիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    28%
    4 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    52%
    22 կմ/ժ
  • Լոռի 21°C
    76%
    7 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    64%
    10 կմ/ժ
  • Արարատ 30°C
    41%
    10 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    49%
    13 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    28%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    59%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    28%
    4 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    44%
    10 կմ/ժ
  • Արցախ 25°C
    52%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38255
  • Դոլար = 387.973

Հայաստան է ժամանելու Խորվաթիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը

Հայաստան է ժամանելու Խորվաթիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը

Փետրվարի 7-8-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Խորվաթիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը: Այցելության նպատակը հայ-խորվաթական երկկողմ օրակարգի ընդլայնումն է և հարաբերություններին նոր լիցք հաղորդելը: Այցը հայ-խորվաթական հարաբերությունների պատմության ընթացքում Խորվաթիայի ԱԳ նախարարի առաջին պաշտոնական այցն է Հայաստան:

Դիվանագիտական հարաբերություններ

Հայաստանի և Խորվաթիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1994թ.-ին:

2019թ. հունիսի 7-ին Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Խորվաթիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա): 2018թ. նոյեմբերի 20-ին Հայաստանում Խորվաթիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդար Սունկոն (նստավայրը՝ Աթենք) իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին:

2011թ.-ից Երևանում գործում է պատվո հյուպատոսի գրասենյակը:

Քաղաքական երկխոսություն

Հայաստանի և Խորվաթիայի արտաքին գործերի նախարարությունների միջև տարբեր մակարդակներով հանդիպումներն ու շփումները կրում են պարբերական բնույթ: Երկու երկրների ԱԳՆ-ների միջև վերջին քաղաքական խորհրդակցությունները տեղի են ունեցել Զագրեբում 2021թ. դեկտեմբերի 2-3-ը:

Միջխորհրդարանական համագործակցություն

Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի Հանրապետության խորհրդարաններում գործում են բարեկամական խմբեր: 

Երկկողմ հարաբերություններ

Հայ-խորվաթական հարաբերություններն ավանդաբար կրում են գործընկերային բնույթ: Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու և խորացնելու Խորվաթիայի հետ համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր այլ բնագավառներում, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով՝ այդ թվում ԵՄ շրջանակներում:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է 4 փաստաթուղթ:

Թեմայի այլ նորություններ