Հայ-ռուսական միջպետական ​​հարաբերությունները հասցվել են դաշնակցային փոխգործակցության որակապես նոր մակարդակի. Միրզոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    72%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    11 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 15°C
    57%
    24 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    94%
    5 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    72%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    99%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    72%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    77%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26893
  • Դոլար = 388.09

Հայ-ռուսական միջպետական ​​հարաբերությունները հասցվել են դաշնակցային փոխգործակցության որակապես նոր մակարդակի. Միրզոյան

Հայ-ռուսական միջպետական ​​հարաբերությունները հասցվել են դաշնակցային փոխգործակցության որակապես նոր մակարդակի. Միրզոյան

Մոսկվայում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդլայնված հանդիպումը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

«Բարձր ենք գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված հանդիպմանը:

«Վերջին տարիներին հայ-ռուսական միջպետական հարաբերությունները հասցվել են դաշնակցային փոխգործակցության որակապես նոր մակարդակի, որն աչքի է ընկնում բարձր և բարձրագույն մակարդակներում ակտիվ երկխոսությամբ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ համագործակցությամբ, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում փոխգործակցությամբ, լայն իրավապայմանագրային դաշտի հետևողական կատարելագործմամբ, առևտրատնտեսական, միջտարածաշրջանային և հումանիտար ոլորտներում արդյունավետ գործընկերությամբ»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Ռուսաստանը կշարունակի աջակցել Հայաստանին սահմանի պաշտպանության ապահովման և պաշտպանունակության ամրապնդման գործում, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք շարունակելու ենք Հայաստանի առանցքային դաշնակցի դիրքերից օգնել ձեզ ամրապնդել ձեր պաշտպանունակությունը և ապահովել սահմանի պաշտպանությունը»,- նշել է նա։

ՌԴ ԱԳ նախարարը հայտնել է, որ կողմերը կանդրադառնան նաև ԱՊՀ, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում համագործակցության հեռանկարներին։

«Այժմ Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում, ուստի մեզ համար առավել կարևոր է մեր գործողությունները համեմատել այն ծրագրերի հետ, որոնք Հայաստանը ներկայացրել է այս կազմակերպության անդամներին»,- ընդգծել է Լավրովը։

Նա նաև նշել է, որ Մոսկվան կշարունակի ապահովել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարումը, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեությունը։

«Ղարաբաղյան կարգավորման շուրջ կան երեք խումբ համաձայնագրեր, որոնք ձեռք են բերվել ամենաբարձր մակարդակով 2020 թվականի նոյեմբերին, 2021 թվականի հունվարին և նոյեմբերին: Եվ մենք կշարունակենք ապահովել այդ պայմանավորվածությունների կատարումը, ներառյալ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեությունը իր մանդատին խիստ համապատասխան»,- ասել է նա։

«Անցյալ տարի [Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի] ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 2,6 միլիարդ դոլար, հավանաբար պետք է հաշվել այլ արժույթներով»,- ասել է նա։

Լավրովն ասել է, որ Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը ընդգծել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարման կարևորությունը։

«Մենք մանրամասնորեն խոսել ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին: Մենք կարևորել ենք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին և անցյալ տարվա հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների խստիվ կատարումը»,- ասել է նա։

Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին.

«Ռուսաստանը պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար պայմանների ստեղծման աշխատանքներին»,-նշել է Լավրովը:

Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման դեպքի հանգամանքները Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ Լավրովի համար լիովին պարզ չեն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մեկնարկել էր ՀՀ ԱԳ նախարարի այցը Մոսկվա:

Թեմայի այլ նորություններ