Հայ-բելառուսական հարաբերություները զարգացման մեծ ներուժ ունեն. նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բելառուսի դեսպանի հետ: ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    75%
    15 կմ/ժ
  • Լոռի 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    99%
    6 կմ/ժ
  • Արարատ 10°C
    74%
    15 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    99%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Հայ-բելառուսական հարաբերություները զարգացման մեծ ներուժ ունեն. նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բելառուսի դեսպանի հետ: ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին՝ մեր երկրում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ հայ-բելառուսական կապերի ամրապնդման գործում նրա անձնական ներդրման ու արդյունավետ աշխատանքի համար և հետագա հաջողություններ մաղթել: Նախագահը նշել է, որ հայ-բելառուսական հարաբերություները տարբեր ոլորտներում զարգացման մեծ ներուժ ունեն, և վստահություն է հայտնել, որ դրանք կշարունակեն ընդլայնվել ու ամրապնդվել:

Դեսպանը նշել է, որ առաքելությունն ավարտում է՝ մնալով Հայաստանի լավագույն բարեկամներից և ընդգծել, որ հայ ժողովրդի նկատմամբ խորին հարգանքի զգացողությունը մշտապես ուղեկցելու է իրեն:

Աղբյուր՝ ՀՀ Նախագահի աշխատակազմ

Թեմայի այլ նորություններ