Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Ոստիկանության միջև սերտ համագործակցությունը երկուստեք լավ աշխատանքի գրավականն է. Սերգեյ Մեղրյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    26 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    15 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    72%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    4 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    99%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    26 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    82%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27253
  • Դոլար = 388.501

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Ոստիկանության միջև սերտ համագործակցությունը երկուստեք լավ աշխատանքի գրավականն է. Սերգեյ Մեղրյան

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Ոստիկանության միջև սերտ համագործակցությունը երկուստեք լավ աշխատանքի գրավականն է. Սերգեյ Մեղրյան

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ոստիկանության օրվա առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ,

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության ծառայողի օրվա և ՀՀ ոստիկանության համակարգի 104-ամյակի կապակցությամբ:

Կազմավորումից ի վեր ձեզ է վստահված Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվտանգության և իրավունքների պաշտպանության կարևոր առաքելությունը: Ձեր ամենօրյա լարված ու պատասխանատու աշխատանքով կարևոր ներդրում եք անում մեր երկրում հասարակական կարգի, օրինականության հաստատման ու պաշտպանության գործում:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Ոստիկանության միջև սերտ համագործակցությունը երկուստեք լավ աշխատանքի գրավականն է, որի մասին հաճախ չէ, որ բարձրաձայնում ենք։

Համոզված եմ, որ  Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում և Ոստիկանության համակարգում իրականացվող լայնածավալ բարեփոխումների արդյունքում մեր կառույցների համագործակցությունը որակական այլ մակարդակի կբարձրանա, կլինի ավելի արդյունավետ մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության ապահովման կարևոր գործում։

Ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած Ոստիկանության մեր գործընկերների ընտանիքներին՝ մաղթելով համբերություն և բարեկեցություն, և խոնարհումս՝ զոհված տղաների վառ հիշատակին։

Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ Ոստիկանության բոլոր աշխատակիցներին մաղթում եմ քաջառողջություն, հաջողություն և նորանոր մասնագիտական ձեռքբերումներ` ի փառս մեր պետության և ժողովրդի բարօրության»:

Թեմայի այլ նորություններ