Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    0 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    99%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    74%
    15 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    99%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    97%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

Նախագահ Խաչատուրյանը կլրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի, «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել ստեղծված հնարավորություններին, զրուցել կենտրոնում իրենց բուժումը ստացող անձանց հետ:

Նախագահ Խաչատուրյանը կարևորել է կենտրոնում բուժում ստացողներին արժանապատիվ և բնականոն կյանք վերադարձնելու անհրաժեշտությունը:

Կենտրոնում ընդգծել են, որ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրները վերականգնելուց բացի մեծապես կարևորում են նաև զինհաշմանդամների՝ որպես լավ մասնագետների կայացման գործընթացը և աջակցում աշխատանքի տեղավորման հարցերում:

Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել հայրենիքի պաշտպաններին՝ նվիրումի ու անմնացորդ ծառայության համար և նրանց մաղթել շուտափույթ առողջություն:

Թեմայի այլ նորություններ