Հակոբ Սիմիդյանն անդրադարձել է Հայաստանում Շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղություններին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    32%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    85%
    13 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    82%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    94%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    69%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26465
  • Դոլար = 387.523

Հակոբ Սիմիդյանն անդրադարձել է Հայաստանում Շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղություններին

Հակոբ Սիմիդյանն անդրադարձել է Հայաստանում Շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղություններին

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալներ Աննա Մազմանյանը, Արամ Մեյմարյանը մասնակցել են «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի մեկնարկային աշխատաժողովին: Այդ մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից:

Նախարարը ողջունել է աշխատաժողովի կազմակերպումը և հանդես է եկել բացման ելույթով.

«Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանությունը, բարելավումը, վերականգնումը և ողջամիտ օգտագործումը, կարևոր նախապայման են մարդու և բնության ներդաշնակ գոյակցության և երաշխիք` երկրի կայուն զարգացման համար:

Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի պահպանության իրավիճակի արմատական փոփոխությունները հնարավոր են միայն բնապահպանական ակտիվ քաղաքականության իրականացման միջոցով, այն է՝ շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչների վրա վնասակար ազդեցությունների և բնական ռեսուրսների գերշահագործման կանխարգելման և նվազագույնին հասցնելու միջոցառումների իրագործմամբ, որը հնարավոր է բնօգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության ոլորտում կառավարման տարբեր մակարդակներում, նպատակների հասանելիությունն ապահովող, միջոցառումների ամբողջական համակարգի առկայության դեպքում:

Ոլորտի քաղաքականությունը հիմնավորապես ուղղված է կլիմայի փոփոխության նկատմամբ երկրի դիմակայունության մակարդակի բարձրացմանը, որը ենթադրում է հարմարվողականության լավագույն գործելակերպերի ներդրմանը, նպաստելու ցածր ածխածնային զարգացման ուղղությամբ գլոբալ ջանքերին ակտիվ մասնակցությանը, կլիմայի փոփոխության մեղմման նպատակով ստանձնած միջազգային հանձնառությունների պատշաճ կատարման միջոցով»,- նշել է նախարարը:

Նախարարն իր ելույթում անդրադարձել է Հայաստանում Շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղություններին և նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրում մեծ տեղ է հատկացվում շրջակա միջավայրի պահպանության և կայուն կառավարման խնդիրների լուծմանը, որին միտված է նաև հիշյալ ծրագիրը։

Ծրագիրը համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը և նպաստելու է ինչպես կլիմայի փոփոխության մեղմման, այնպես էլ հարմարվողականության ներուժի բարձրացմանը: Ծրագրի իրականացումը կապահովի CO2-ի նվազեցումը` ավելացնելով կայուն անտառածածկույթը, բարելավելով անտառների կառավարման և անտառների վերականգնման գործելակերպը, նվազեցնելով նաև ջերմոցային գազերի արտանետումները:

Ծրագիրը կբարձրացնի անտառծածկույթի դիմացկունությունը կանխատեսվող կլիմայական փոփոխություններին զուգահեռ՝ ներդնելով կլիմայի հանդեպ հարմարվողական անտառտնտեսության գործիքակազմ:

Ծրագրով ամրագրված Սյունիքի և Լոռու մարզերում ստեղծվող, իսկ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում արդեն իսկ գործող տնկարանին կից նոր տնկարանների հիմնումը, թույլ կտա ծրագրի իրականացման ութ տարիների ընթացքում ավելի քան 12 մլն որակյալ տնկանյութի արտադրությամբ վերականգնել 7300 հա դեգրադացված անտառային տարածքներ:

«ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մշտապես աջակցել և շարունակելու է աջակցել բոլոր այն նախաձեռնությունների կայացմանը, որոնք ուղղված են անտառապատման ու անտառավերականգնման միջոցով անտառների կայուն կառավարմանը, անտառների պահպանությանը, պաշտպանությանը, օգտագործմանը և անտառածածկ տարածքների ընդլայնմանը, դրանց իրականացմանն ուղղված կարողությունների շարունակական հզորացմանը այն է՝ կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ հարմարվողականության և մեղմման գործողությունների իրականացմանը»-իր ելույթում նշել է նախարարը:

Ելույթներով հանդես են եկել նաև Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը և Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ ՊՀ-ի տնօրեն Արմեն Եսոյանը:

Թեմայի այլ նորություններ