Գործուն քայլեր՝ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ուղղությամբ. Կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի հերթական նիստը. ՈՒՂԻՂ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    67%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 15°C
    57%
    24 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    94%
    5 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    67%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    99%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    67%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    77%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26893
  • Դոլար = 388.09

Գործուն քայլեր՝ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ուղղությամբ. Կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի հերթական նիստը. ՈՒՂԻՂ

ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել, որտեղ մասնավորապես նշված է. 

«Ուրախ եմ տեղեկացնել, որ վերջապես, գործուն քայլեր են ձեռնարկվում Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ուղղությամբ։ Այսօր կառավարության նիստին հատկացվելու է նախագծի ֆինանսավորումը` ազդարարելով մայրաքաղաքում այս խոշոր կապիտալ ծրագրի մեկնարկը։

ՀՀ վարչապետի, ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերների հետ քանիցս քննարկել ենք այս նախագիծը` այն համարելով մայրաքաղաքի զարգացման և քաղաքային հարմարավետ միջավայրի կառուցման համար ուղենիշային։ ԱՆԻՖ-ն իր հերթին ներկայումս դիտարկում է տվյալ հատվածում առևտրային կենտրոնի կառուցման հեռանկարները` ստեղծելով պետություն-մասնավոր համագործակցության նոր հնարավորություններ։

Մեծ ծրագրերը դեռ առջևում են»։

Հայտարարվել էր մրցույթ մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծման վերաբերյալ. մրցույթի արդյունքներով կա հաղթող, մենք արդեն մտնում ենք շինարարության փուլ։ Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2021 թվականին մենք պայմանագիր կնքեցինք նախագծող կազմակերպության հետ. նախագիծը, ըստ էության, 510 օր է նախատեսված, բայց երբ սկսեցինք բանակցություններ համաձայնագիրը ստորագրելու շուրջ, իրենք հայտնեցին, որ 510 օրից շուտ կարող են իրականացնել. նախագիծն ընդհանուր առմամբ 3 փուլով է լինելու»,- ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Որոշումը կայացված է, որ մետրոյի «Աջափնյակ» կայարանը պետք է կառուցվի. մենք 1 մլրդ դրամ ենք ծախսում նախագծման աշխատանքների վրա: Ի՛նչ կարժենա ընդհանուր շինարարությունը՝ արդեն նախագծման արդյունքներով կերևա»,- ասաց վարչապետը։

Նա նկատեց, որ ծրագիրը ռազմավարական է, որովհետև մետրոն անցում է կատարում Հրազդան գետի հակառակ ափ, ինչը նշանակում է, որ արդեն հետագա ճյուղավորման հնարավորություն է ստեղծվում դեպի Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, 15-րդ թաղամաս։

Կառավարության նիստի օրակարգ

28 Ապրիլի, 2022

1. Տարածք հետ վերցնելու և ամրացնելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
 
2. «Էֆասէկ Ինժինյարիա Ի Սիշտեմաշ Էսե Ա» ընկերությանը լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակների իրականացման թույլտվություն տրամադրելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
 
3. «Չայնա Նեշնլ Էլեքթրիք Ինջենիիրինգ ընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակների իրականացման թույլտվություն տրամադրելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
 
4. Գույք նվիրելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
 
5. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխումներ, լրացումներ և փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
 
6. Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
 
7. 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
 
8. Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՍԱՐԱՆԻՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարար ` Վահան Քերոբյան
 
9. Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԳՐԻՆ ՊՐՈԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարար ` Վահան Քերոբյան
 
10. Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
 
11. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Զեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
 
12. Գույք հետ վերցնելու և նվիրելու մասին
(Չզեկուցվող)
Առողջապահության նախարար ` Անահիտ Ավանեսյան
 
13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2126-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
 
14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 7-ի N 1663-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Վահրամ Դումանյան
 
15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 730-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Վարչապետի աշխատակազմի ղեկավար` Արայիկ Հարությունյան
 
16. Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2020 թվականի ապրիլի 23-ի թիվ CAM 1002 06 D ֆինանսավորման համաձայնագրի փոփոխություն N 1-ի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարար ` Վահան Քերոբյան
 
17. Գույք հետ վերցնելու և նվիրելու մասին
(Չզեկուցվող)
Առողջապահության նախարար ` Անահիտ Ավանեսյան
 
18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի N 1514-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(Զեկուցվող)
Առողջապահության նախարար ` Անահիտ Ավանեսյան
 
19. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 18-ի N 319 և 1999 թվականի հուլիսի 12-ի N 461 որոշումներում փոփոխություններ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Վահրամ Դումանյան
 
20. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
 
21. «Կասկադ-Էներգո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակների իրականացման թույլտվություն տրամադրելու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
 
22. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծին հավանություն տալու մասին
(Չզեկուցվող)
Արդարադատության նախարար` Կարեն Անդրեասյան
 
23. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Վահրամ Դումանյան
 
24. Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին
(Զեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Վահրամ Դումանյան
 
25. «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի թողարկման (տրման), շրջանառության և մարման կանոնների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարար ` Վահան Քերոբյան
 
26. Հայաստանի Հանրապետության պետություն-մասնավոր գործընկերության պայմանական և ուղղակի պարտավորությունների թույլատրելի սահմանաչափ սահմանելու մասին
(Չզեկուցվող)
Ֆինանսների նախարար` Տիգրան Խաչատրյան
 
27. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի N 955-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
(Չզեկուցվող)
Ֆինանսների նախարար` Տիգրան Խաչատրյան
 
28. Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց ամենամսյա պատվովճար տալու կարգը և դրա չափը սահմանելու մասին
(Չզեկուցվող)
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Նարեկ Մկրտչյան
 
29. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի N 1368-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
(Չզեկուցվող)
Շրջակա միջավայրի նախարար` Հակոբ Սիմիդյան
 
30. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
(Չզեկուցվող)
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ` Արմեն Ղուլարյան
 
31. Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին
(Չզեկուցվող)
Արդարադատության նախարար` Կարեն Անդրեասյան
 
32. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու ու պաշտպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին (գաղտնի՝ 2-րդ կետ)
(Չզեկուցվող)
Պաշտպանության նախարարի տեղակալ` Կարեն Բրուտյան
 
33. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Վահրամ Դումանյան
 
34. «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2021 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
 
35. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին
(Չզեկուցվող)
Արդարադատության նախարար` Կարեն Անդրեասյան
 
36. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 3-ի N 271-Ա որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին
(Չզեկուցվող)
Էկոնոմիկայի նախարար ` Վահան Քերոբյան
 
37. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու և գնման պայմանագրում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին
(Չզեկուցվող)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան
 
38. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և գնման գործընթաց կազմակերպելու մասին (գաղտնի՝ 2-րդ, 3-րդ և 4-րդ կետեր)
(Չզեկուցվող)
Ոստիկանության պետ` Վահե Ղազարյան
 
39. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ ու լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին
(Չզեկուցվող)
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ` Ռուստամ Բադասյան
 
40. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի N 580-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասինն
(Չզեկուցվող)
Ֆինանսների նախարար` Տիգրան Խաչատրյան

Թեմայի այլ նորություններ