Գեղարքունիքի մարզապետարանի եւ «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» ԲՀԿ Հայաստանյան մասնաճյուղի միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    72%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    11 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 15°C
    69%
    26 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    72%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    99%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    72%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    82%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26893
  • Դոլար = 388.09

Գեղարքունիքի մարզապետարանի եւ «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» ԲՀԿ Հայաստանյան մասնաճյուղի միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Գեղարքունիքի մարզապետարանի եւ «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» ԲՀԿ Հայաստանյան մասնաճյուղի միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Գեղարքունիքի մարզպետարանի եւ «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր։

Ստորագրումից առաջ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության Գավառի եւ Ճամբարակի տարածքային ծրագրերի համակարգողներ Նարինե Ասատրյանը եւ  Ռոզա Բարսեղյանը Գեղարքունիքի մարզպետին ներկայացրին ընթացիկ տարվա ընթացքում Գեղարքունիքի մարզի Ճամբարակի, Գավառի եւ Վարդենիսի տարածաշրջաններում  «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք ունեն երեխայակենտրոն, սոցիալական եւ համայնքահեն ուղղվածություն։ «Մենք հիմնականում աշխատում ենք կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սոցիալապես խոցելի եւ անապահով ընտանիքների հետ։ Առավել խոցելի ընտանիքներից 240-ի հետ՝ 638 երեխաներով,   աշխատում ենք անհատական զարգացման ծրագրերով՝ ներառյալ «Աղքատության փուլային հաղթահարման ծրագիրը»։ Իրականացնում ենք աջակցության բազմաբնույթ այնպիսի ծրագրեր, որոնք շահառու ընտանիքներում կրճատում են աղքատությունը, ավելացնում եկամուտները։ Այդ ծրագրերը գյուղատնտեսական, արհեստագործական, ֆինանսական գրագիտության զարգացման, սոցիալական  ուղղվածությունների ծրագրեր են, որոնք տալիս են իրենց դրական արդյունքները։ Շատ ենք կարեւորում  «Նավակ» կենտրոնների, ինչպես նաեւ դպրոցներում մեր կողմից բացված երկարօրյա խմբակների դերը, որոնցում դասերից հետո  թվով 554 երեխաներ ստանում են սնունդ եւ պատրաստում իրենց դասերը՝ միաժամանակ սովորելով կյանքի հմտություններ եւ ստանալով մասնագիտական կողմնորոշում։ Հոգեւոր կրթություն ապահովելու համար համագործակցում ենք Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հետ, կազմակերպում ենք էքսկուրսիաներ եւ ամառային ճամբարներ։ Երեխաների հետ աշխատում են հոգեբաններ, լոգոպեդներ, սոցիալական աշխատողներ»,-ներկայացրին Նարինե Ասատրյանը եւ Ռոզա Բարսեղյանը։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շեշտեց, որ մարզպետարանը բոլոր խնդիրներում շարունակելու է աջակցել «Վորդ Վիժն Հայաստան» կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերին, անելու է հնարավորը, որպեսզի դրանց արդյունքներն ավելի շոշափելի լինեն եւ ընթանան առանց խնդիրների կամ խոչընդոտների։

Թեմայի այլ նորություններ