Գարեգին Երկրորդը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը երախտագիտություն է հայտնել գերիների վերադարձման միջնորդական ջանքերի համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    4 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    9 կմ/ժ
  • Լոռի 4°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    100%
    11 կմ/ժ
  • Արարատ 11°C
    87%
    23 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    92%
    4 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Գարեգին Երկրորդը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը երախտագիտություն է հայտնել գերիների վերադարձման միջնորդական ջանքերի համար

Գարեգին Երկրորդը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը երախտագիտություն է հայտնել գերիների վերադարձման միջնորդական ջանքերի համար

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ապրիլի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով խորհրդարանի նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունը կարևորել է նման փոխայցելությունները և երկու երկրների միջև ընդլայնվող գործակցությունը՝ այն համահունչ նկատելով ժողովուրդների դարավոր բարեկամությանը:

Նորին Սրբությունը, անդրադառնալով անկախության տարիներին երկու երկրների միջև հաստատված սերտ հարաբերություններին, նկատել է, որ հայ և վրաց ժողովուրդները միասնաբար հաղթահարել են բազմաթիվ դժվարություններ՝ պահպանելու իրենց ազգային ինքնությունը և հոգևոր արժեքները:

Անդրադառնալով հայ և վրաց ժողովուրդների առջև ծառացած մարտահրավերներին և տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակին՝ Հայոց Հայրապետն ընդգծել է, որ երկու երկրները, անկախ իրենց շահերից և դիրքորոշումներից, պետք է զորավիգ լինեն միմյանց՝ հանուն հավատակից եղբայր ժողովուրդների բարօրության և անվտանգության։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ի դեմս Պապուաշվիլիի, իր երախտագիտությունն է հայտնել վրաց իշխանություններին հայ համայնքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի, Նորաշենի Սուրբ Աստվածածին և Սուրբ Նշան եկեղեցիների ամրակայման աշխատանքների, ինչպես նաև ռազմագերիների վերադարձման, տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրած միջնորդական ջանքերի համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել Վրաց Ուղղափառ Եկեղեցու պետ Համայն Վրաստանի Իլյա Բ Կաթողիկոս-Պատրիարքին:

Իր հերթին, Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին, նշել է, որ խաղաղությունն այլընտրանք չունի, և այն երկու երկրների զարգացման ամենակարևոր գրավականն է:

Պապուաշվիլին նաև գոհունակությամբ է խոսել այցի դրական արդյունքներից, երկու երկրների միջև առկա փոխգործակցության և դրա զարգացման հեռանկարների մասին՝ տեղեկացնելով այդ ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ: Վրաստանի խորհրդարանի նախագահը ևս կարևորել է երկու ժողովուրդների միջև հարաբերությունների առավել սերտացումը։

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր մտահոգություններն է հայտնել Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման քաղաքականության, Արցախի ու Հայաստանի նկատմամբ շարունակվող ոտնձգությունների կապակցությամբ։

Թեմայի այլ նորություններ