Ֆրենկ Փալոնը և Ջիմ Կոստան քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    67%
    2 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    57%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    82%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    75%
    4 կմ/ժ
  • Արարատ 14°C
    45%
    19 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    9 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    67%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    86%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    67%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    64%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    97%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26241
  • Դոլար = 388.09

Ֆրենկ Փալոնը և Ջիմ Կոստան քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը

Ֆրենկ Փալոնը և Ջիմ Կոստան քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը և ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը մայիսի 1-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի և հանձնախմբի անդամ Ջիմ Կոստայի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, կոնգրեսականները հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգով ու տարածաշրջանային զարգացումներով:

Հայ խորհրդարանականները կարևորել են ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Քննարկվել է Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը:

Թեմայի այլ նորություններ