Ես հավատում եմ, որ պայծառ ապագա ենք ունենալու, որովհետեւ հավատում եմ մեր հավաքական ազգային իմաստությանը. Հերիքնազ Տիգրանյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    22 կմ/ժ
  • Լոռի 4°C
    100%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 10°C
    85%
    28 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Ես հավատում եմ, որ պայծառ ապագա ենք ունենալու, որովհետեւ հավատում եմ մեր հավաքական ազգային իմաստությանը. Հերիքնազ Տիգրանյան

Ես հավատում եմ, որ պայծառ ապագա ենք ունենալու, որովհետեւ հավատում եմ մեր հավաքական ազգային իմաստությանը. Հերիքնազ Տիգրանյան

«Զարգացած, խելացի երիտասարդներով, պետականամետ մտածողությամբ քաղաքացիներով, բաց սահմաններով (նկատի ունեմ՝ ցամաքային, օդային), որպես հարգանքի արժանի միջազգային իրավունքի սուբյեկտ: Ես հավատում եմ, որ պայծառ ապագա ենք ունենալու, որովհետեւ հավատում եմ մեր հավաքական ազգային իմաստությանը»,- նշել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը՝ արձագանքելով ուսանողի այն հարցին, թե ինչպիսին կուզենար տեսնել ՀՀ-ն 30 տարի հետո:
 
Ճանաչողական այցի շրջանակում Ազգային ժողով են այցելել Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի, Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջի, Երեւանի պետական տեխնոլոգիական քոլեջի դասախոսներն ու ուսանողները:
 
Այցելուները հանդիպել են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանին եւ Հայկ Ցիրունյանին:
 
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը հյուրերին ներկայացրել է Ազգային ժողովի կառուցվածքը, անդրադարձել է մշտական հանձնաժողովների գործունեության ընթացակարգին, ներկայացրել պատգամավորի աշխատակարգը:
 
Դասախոսներից մեկի այն դիտարկմանը, թե միջին մասնագիտական կրթություն ստացած ուսանողներն աշխատաշուկայում դժվարությունների են հանդիպում, պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը պատասխանել է, որ ներկայում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է զբաղվածության երեք ծրագիր: Ծրագրերն ուղղված են աշխատաշուկայում ոչ մրցունակ անձանց աշխատանքի տեղավորմանը: Անմրցունակ են համարվում նաեւ այն մարդիկ, ովքեր չունեն աշխատանքային փորձ:
 
Դասախոսների եւ ուսանողների հարցերը հիմնականում վերաբերել են միջին մասնագիտական կրթության մարտահրավերներին, սոցիալական փաթեթներին, համայնքների խոշորացմանը, տնտեսության զարգացմանը, անվտանգության ոլորտին, գյուղատնտեսությանը, ջրային ռեսուրսներին, բանակին, գենդերային հավասարությանը, հայ-ադրբեջանական հարաբերություններին, գնաճին, ռազմական կրթությանը, պարեկային ծառայությանը:
 
«Ամբողջ աշխարհում գները բարձրացել են COVID-19-ի, պատերազմների պատճառով, որոնց միջով նաեւ մենք ենք անցել: Նման իրավիճակը նաեւ համաշխարհային տնտեսությամբ է պայմանավորված»,- ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Ցիրունյանը՝ արձագանքելով գնաճին վերաբերող ուսանողներից մեկի հնչեցրած հարցին: Միեւնույն ժամանակ, պատգամավորը նկատել է, որ հարեւան երկրների համեմատ, Հայաստանն այդ տեսանկյունից լավ դիրքերում է գտնվում: Հայաստանում փոխարժեքների կտրուկ տատանումներ չեն եղել, գրանցվել է տնտեսական աճ:
 
Խորհրդարան այցելած հյուրերի օրն ավարտվել է Ազգային ժողովի թանգարան այցով, նրանք ծանոթացել են շենքի պատմությանը, շրջել գրադարանում:

Թեմայի այլ նորություններ