Երևանում ընթացող բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունը մոտենում է ավարտին
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    94%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    71%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    98%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    78%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27084
  • Դոլար = 388.5

Երևանում ընթացող բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունը մոտենում է ավարտին

Երևանում ընթացող բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունը մոտենում է ավարտին

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնության մրցումային 7-րդ օրը կկայանան եզրափակիչի մենամարտերը: 13 քաշային կարգերում Հայաստանն ունի երեք քաշային կարգերում ոսկու համար պայքարող բռնցքամարտիկներ: Ամենաշատ մասնակից եզրափակիչում ունեն Վրաստանը և Իսպանիան` 4-ական բռնցքամարտիկ:

Հայաստանի հավաքականի կազմում Արթուր Բազեյանը 57 կգ քաշային կարգի եզրափակիչում կմրցի Բելգիան ներկայացնող Վասիլ Ուստուռոյի հետ:

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովի մրցակիցը եզրափակիչում Ֆրանսիայից Լունես Մահրաուին է:

Իսկ 86 կգ քաշային կարգի եզրափակիչում Ռաֆայել Հովհաննիսյանի հակառակորդը Վրաստանից Գեորգի Կուշինաշվիլին է:

Եվրոպայի առաջնության եզրափակիչները կմեկնարկեն 17:00-ին:

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովը մայիսի 30-ին, ժամը 14։00-ին Կարապի լճի ֆան գոտում բռնցքամարտի ձեռնոցներ կնվիրի բռնցքամարտիկներին։

Նախօրեին կայացած կիսաեզրափակիչ մենամարտում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը  մրցեց Իսպանիան ներկայացնող Էնմանուել Պլա Ռեյեսի հետ։ Երեք ռաունդներից հետո հավասար հաշիվ գրանցվեց, ինչից հետո մրցավարները վերաընտրել են մենամարտի հաղթողին․  մրցավարները հաղթանակը տվեցին իսպանացուն: Նարեկ Մանասյանը հրաժարվեց լքել ռինգը և ժամը 22:14 դրությամբ դեռևս ռինգում էր: Նրան էին միացել Ուկրաինայի հավաքականի ներկայացուցիչները, որոնք բարձրաձայնում են, որ իրենց մարզիկի պարտությունն Անգլիայի ներկայացուցչի հետ մենամարտում անարդար մրցավարության հետևանք է:

Թեմայի այլ նորություններ