Երևանում ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ. վրաերթի մասնակից ՃՈ «Տոյոտա»-ն գտնվել է ծառայության մեջ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    9 կմ/ժ
  • Լոռի 4°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    100%
    11 կմ/ժ
  • Արարատ 11°C
    87%
    23 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    6 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    92%
    4 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Երևանում ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ. վրաերթի մասնակից ՃՈ «Տոյոտա»-ն գտնվել է ծառայության մեջ

Ապրիլի 26-ին՝ ժամը 18․24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։ Նախնական տվյալներով՝ քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

ԹԱՐՄԱՑՈՒՄ. Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ այսօր վրաերթի ենթարկված հղի կինը մահացել է, պտղին նույնպես չի հաջողվել փրկել: «Արմենպրես»-ի թղթակցին այս մասին հայտնեց «Նաիրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին:

«Իրեն բերել էին արդեն մահացած, իրեն բերել էին սրտի կանգով, շնչառության կանգով: Մենք ուղղակի անմիջապես սկսել ենք ռեանիմացիոն գործողությունները՝ սիրտ-թոքային վերակենդանացումը, որը տևել է մեկուկես ժամ: Դրա հետ մեկտեղ ստուգել ենք պտղի ողջ լինելը, քանի որ կինը հղի էր: Պտղի բաբախը բացակայում էր, դա նշանակում է՝ պտուղն էլ էր մահացած: Եւ մեկուկես ժամ անց դադարեցրել ենք գործողությունները ապարդյուն լինելու պատճառով», - պարզաբանեց բժիշկը:

ԹԱՐՄԱՑՈՒՄ. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով այսօր Լեո-Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած վրաերթին և այդ առնչությամբ տարբեր ԶԼՄ-ներում տարածվող լուրերին:

«Ընդդիմադիր որոշ լրատվամիջոցներ ու առանձին անհատներ հերթական անհարկի շահարկումներն են սկսել վարչապետի անձի շուրջ՝ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վրաերթի դեպքը անմիջական կապելով վարչապետի անձի հետ։

Այս օրերին, երբ ընդդիմադիրները սակավաթիվ ակցիաներ են իրականացնում Երևանի փողոցներում, ճարահատյալ լրատվական դաշտը փորձում են լցնել իշխանությանը հնարավորինս վարկաբեկող լուրերով։ Բնականաբար, ինչպես միշտ, թիրախավորվել է վարչապետի անձը։

Տեղի ունեցած վրաերթի մասին ՀՀ ոստիկանությունն արդեն պաշտոնական հաղորդագրություն է տարածել, իսկ մնացածն ընդամենը բամբասանքների ժանրից է, ինչպես, օրինակ՝ Փաշինյանը Սյունիքն էր հանձնում կամ 2020-ին պատերազմ հրահրեց։

Պարզապես ընդդիմադիր որոշ շրջանակներ երկրում տեղի ունեցող ցանկացած վատ բանի համար սովոր են մեղադրել վարչապետ Փաշինյանին։ Ի գիտություն բոլորին՝ վարչապետ Փաշինյանը մեքենա չի վարում, ու չի եղել որևէ մեքենայի ղեկին, դրա մասին խոսելն անգամ անհեթեթ է։

Ինչպես ՀՀ ոստիկանությունը հայտնեց, նախնական տվյալներով քաղաքացուն վրաերթի է ենթարկել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի մեքենան, հանգամանքները քննությամբ պարզվում են։ Ցավում եմ տեղի ունեցած միջադեպի համար»,- գրել է նա։

ԹԱՐՄԱՑՈՒՄ. Մահվան ելքով վրաերթի գործով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով, 2022թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Երևան քաղաքի վերոնշյալ փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին:

Վերջինս ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԹԱՐՄԱՑՈՒՄ. Վրայերթի հետևանքով մահացած Արարատի մարզի բնակչուհին ոչ մի մասնակցություն և առնչություն չի ունեցել Երևանում տեղի ունեցող ցույցերին, բողոքի ակցիաների և ճանապարհ փակելու հետ: Լրատվամիջոցների հետ զրույցում ականատեսները պատմել են, որ քաղաքացուն վրաերթի է ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը։ Նշվում է նաև, որ վրաերթի հետևանքով մահացած 28-ամյա կինը հղի է եղել։ Տեղեկությունը ճշտելու նպատակով ՍիվիլՆեթը կապ հաստատեց ոստիկանության լրատվական բաժնի հետ։ «Արդյոք Նիկոլ Փաշինյանի՞ն է ուղեկցել վրաերթ կատարած ճանապարհային ոստիկանության մեքենան» հարցին ի պատասխան՝ ոստիկանությունից հայտնեցին․ «Մենք մեր հրապարակումից ավելի ոչինչ չունենք հայտնելու։ Այդ դեպքով զբաղվում է Քննչականը, և նրանք էլ պաշտոնական հաղորդագրություն տարածել են»։

Թեմայի այլ նորություններ