Երևանի քաղաքապետարանը շարունակում է իրացնել և ներդնել լավ կառավարման սկզբունքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    2 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 15°C
    69%
    26 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    82%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27253
  • Դոլար = 388.501

Երևանի քաղաքապետարանը շարունակում է իրացնել և ներդնել լավ կառավարման սկզբունքները

Երևանի քաղաքապետարանը շարունակում է իրացնել և ներդնել լավ կառավարման սկզբունքները

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ քաղաքապետարանի թափանցիկության և հաշվետվողականության գնահատման մեթոդաբանության նախագծի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են մեթոդաբանության ուսումանսիրության տիրույթում գտնվող աշխատակազմի ոլորտային վարչությունները և «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ղեկավար կազմի ներկայացուցիչներ:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող գործառույթների թափանցիկությանը, հաշվետողականությանը, ինչպես նաև լավ կառավարման համատեքստում  իրականացվող գործողություններին:  Արժևորելով երկուստեք պլանավորվող աշխատանքների արդյունքի կառավարման կարևորությունը և ծրագրի նպատակը, որը միտված է Երևանի քաղաքապետարանում թափանցիկության և հաշվետվողականության մակարդակի վերաբերյալ իրազեկվածության բարելավմանը՝ մշակված հետազոտության մեթոդաբանության տրամաբանությունից ելնելով, դիտարկվելու են Երևանի քաղաքապետարանի 15 ոլորտներ և հանգամանալից ուսումնասիրվելու են այդ ոլորտներում իրականացվող գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: 

Թեմայի այլ նորություններ