Երևանի քաղաքապետարանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ նախաձեռնել է աշխատակիցների վերապատրաստման նոր ծրագիր
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    0 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    99%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    74%
    15 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    99%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    97%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Երևանի քաղաքապետարանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ նախաձեռնել է աշխատակիցների վերապատրաստման նոր ծրագիր

Երևանի քաղաքապետարանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ նախաձեռնել է աշխատակիցների վերապատրաստման նոր ծրագիր

Երևանի քաղաքապետարանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ նախաձեռնել է աշխատակիցների վերապատրաստման նոր ծրագիր: Քննարկումներ, դերային խաղեր ու տարբեր իրավիճակներում առաջադրված խնդիրների լուծում. վերապատրաստումն անցկացվում է նոր մոտեցմամբ ու ոչ ֆորմալ ձևաչափով:

«Հաշվի առնելով լրացուցիչ և շարունակական կրթության կարևորությունը կադրային քաղաքականության գործընթացում՝ ցանկացած վերապատրաստում իրականացնելու համար մենք պետք է հասկանանք, թե մեր աշխատակիցները մասնագիտական գիտելիքների և ունակությունների բարելավման ի՞նչ կարիքներ ունեն, այս ամենից ելնելով՝ անհրաժեշտ է իրականացնել վերապատրաստման կարիքների գնահատում: Մեր աշխատանքային գործունեության ընթացքում բոլորս էլ կարող ենք ունենալ ինչ-որ բացեր, որոնք հանդիսանում են խոչընդոտ աշխատանքի բարձր արդյունավետությունն ապահովելու համար: Այս մոտեցումը թույլ կտա ճիշտ վերհանելու, կազմակերպելու և գնահատելու աշխատակիցների մասնագիտական կարողությունները և մոտիվացնել նրանց առ աշխատանք՝ բարձրացնելով արդյունքի ապահովումը: Որպեսզի մենք վերացնենք այդ խոչընդոտները՝ ընտրել ենք վերապատաստման այս ձևաչափը»,- նշել է Երևանի քաղաքապետի խորհրդական Մերի Մարգարյանը:

«Երևանի քաղաքապետարանի հետ ձևավորված հարաբերությունները մեր ամենահաջողված համագործակցություններից է: Ես կարծում եմ, որ ինչպես մյուս բոլոր ծրագրերը, այս նախաձեռնությունը ևս կունենա հաջող ընթացք, կապահովի արդյունքներ և կկրի շարունակական բնույթ»,- նշել է ՄԱԶԾ հանրային քաղաքականության նորարարական ծրագրերի համակարգող Էլեն Սահրադյանը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնահատման ու վերապատրաստման ծրագրում ընդգրկված է հարյուրից ավելի աշխատակից:

Թեմայի այլ նորություններ