Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը հյուրընկալել է բուժաշխատողների. մի շարք բժիշկներ շնորհակալագրեր են ստացել
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    4 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    15 կմ/ժ
  • Լոռի 4°C
    100%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 10°C
    85%
    28 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    4 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը հյուրընկալել է բուժաշխատողների. մի շարք բժիշկներ շնորհակալագրեր են ստացել

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը հյուրընկալել է բուժաշխատողների. մի շարք բժիշկներ շնորհակալագրեր են ստացել

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը Բուժաշխատողի օրվա առթիվ հյուրընկալել է առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին: Շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ փոխքաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց անմնացորդ աշխատանքի և կարևոր առաքելության համար:

«Ձեր երդմանը հավատարիմ՝ դուք անմնացորդ նվիրումով ու մեծ պատասխանատվությամբ տասնամյակներ շարունակ ծառայում եք բնակչությանը: Շնորհավորում եմ ձեզ, մաղթում քաջառողջություն, բարօրություն, ուժ ու եռանդ՝ նորանոր կյանքեր փրկելու և մարդկանց առողջությունը վերականգնելու համար: Անգնահատելի է ձեր ավանդը, հոգատարությունն ու սրտացավությունը, ինչպես նաև տարիների դժվարություններով անցած մասնագիտական փորձը»,- նշել է Գևորգ Սիմոնյանը:

Երևանի առողջապահության համակարգում որակյալ բուժծառայությունների մատուցման, երկարատև, բարեխիղճ և անմնացորդ նվիրումի համար համայնքային բուժհաստատությունների մի շարք բժիշկներ արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի:

Թեմայի այլ նորություններ