Երեխաների թիվը դպրոցում մեկ տարում կրկնապատկվել է՝ ծնողների հետ հրաշալի աշխատանքի արդյունքում
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    100%
    6 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    99%
    6 կմ/ժ
  • Արարատ 10°C
    74%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    100%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Երեխաների թիվը դպրոցում մեկ տարում կրկնապատկվել է՝ ծնողների հետ հրաշալի աշխատանքի արդյունքում

Երեխաների թիվը դպրոցում մեկ տարում կրկնապատկվել է՝ ծնողների հետ հրաշալի աշխատանքի արդյունքում

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Տավուշ այցելության ժամանակ ծնողների հետ աշխատանքի մի հրաշալի օրինակ են տեսել:

«Դիլիջանը շատերիս սիրելի վայրերից է, սակայն երևի քչերս գիտենք, որ Դիլիջանում կա Թախտա անունով մի թաղամաս՝ համեմատաբար առանձնացված, որտեղ գործում է Դիլիջանի թիվ երկու հիմնական դպրոցի մասնաճյուղը։

Այս մասնաճյուղը գրեթե փակման եզրին էր, երբ նախորդ տարի Դասավանդիր Հայաստանի հետ դպրոցում զարգացման նոր ծրագիր սկսեցինք՝ Սերունդ դպրոցների շրջանակում։ Նախորդ ուրբաթ գնացել էինք՝ տեսնելու արդյունքները։

Չնայած ուշ ժամի հասանք, աշխատակազմի հետ ծնողներն ու երեխաներն էլ դպրոցում էին՝ մեզ ցույց տալու՝ ինչ արդյունքներ ունեն։

Արդյունքները տարբեր էին, բայց հենց ծնողների հետ աշխատանքը մատնանշեմ։ Ծնողները, այս փուլում դեռ մայրիկները, ուսուցիչների հետ միասին մասնակցում են կրթության գործընթացին։

Ծրագրավորման մասնագետ ծնողը ուսուցչին աջակցում է համակարգչային գիտություն և թվային գրագիտություն նոր առարկան ուսուցանելու համար, կարուձևի մասնագետ մյուս ծնողը աջակցում է նվեր ստացած կարի մեքենաներով կտորե տոպրակներ կարելու գործին, միասին վերանորոգել են սենյակներից մեկը՝ ներկելով պատերը և այն դարձնելով երեխաների ամենասիրելի անկյուններից մեկը։

Ասեմ ձեզ՝ մայրիկների վերանորոգած սենյակը տեսնելով տպավորություն ունեմ, որ մեր դպրոցների վերանորոգման գործընթացը էապես կշահի, եթե դրանով զբաղվեն ծնողները։ Ուսումնական նախագծերի, տարբեր առարկաների ուսուցման, նոր ծրագրեր անելու ամենամեծ ջատագովներն են։

Ծնողական ժողովներին քննարկում են ոչ թե երեխաներին, այլ ընդհանուր անելիքներն ու ծրագրերը։ Երեխաների թիվը դպրոցում մեկ տարում կրկնապատկվել է՝ չնայած Դիլիջանի մյուս թաղամասերից հեռավորությանը։ Դա ընդհանուր աշխատանքի արդյունք է»,- գրել է փոխնախարարը։ 

Թեմայի այլ նորություններ