ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում ներգրավված կլինի նաև Գերմանիայից 15 ոստիկան
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    27%
    6 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    52%
    24 կմ/ժ
  • Լոռի 21°C
    79%
    6 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    67%
    10 կմ/ժ
  • Արարատ 32°C
    39%
    8 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    49%
    16 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    27%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    27%
    6 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    43%
    9 կմ/ժ
  • Արցախ 26°C
    51%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38255
  • Դոլար = 387.973

ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում ներգրավված կլինի նաև Գերմանիայից 15 ոստիկան

ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում ներգրավված կլինի նաև Գերմանիայից 15 ոստիկան

Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության կազմում ներգրավված կլինեն նաև գերմանացի ոստիկաններ. առաքելությունն իր գործունեությունը կսկսի երկուշաբթի` փետրվարի 20-ին: Այս մասին հաղորդում է գերմանական NTV պարբերականին:

Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեստրեյթի խոսքով՝ Գերմանիայի նախարարների դաշնային կաբինետը որոշում է ընդունել այն մասին, որ Գերմանիան հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղակայվող առաքելության կազմում ներկայացված կլինի առավելագույնը 15 ոստիկանով: Դաշնային կառավարությունն առաջարկում է նաև քաղաքացիական փորձագետների ուղարկել:

Ընդհանուր առմամբ, ըստ լրատվամիջոցի, ԵՄ առաքելության կազմում ընդգրկված կլինի մոտ 100 կին և տղամարդ: Առաքելությունը կգլխավորի Գերմանիայի դաշնային ոստիկանության սպա:

Եվրամիությունը նոր քաղաքացիական անզեն առաքելություն ուղարկելու մասին որոշում է կայացրել հունվարի 23-ին՝ Հայաստանի կառավարության հրավերի հիման վրա։ 2 տարի ժամկետով նախատեսված առաքելության նպատակը հրադադարի ռեժիմի մոնիթորինգն է և Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանն աջակցելը:

Ըստ ԵՄ մանդատի՝ առաքելության նպատակն է նաև նվազեցնել ռիսկերը այնտեղ ապրող բնակչության համար, ինչպես նաև նպաստել երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը:

Հիշեցնենք, ինչպես հայտնել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն, ԵՄ առաքելության կազմում կլինեն 8 ժանդարմներ Ֆրանսիայից։

Թեմայի այլ նորություններ