ԵԽ-ն վերահաստատել է իր անվերապահ աջակցությունը ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    27%
    6 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    52%
    24 կմ/ժ
  • Լոռի 21°C
    79%
    6 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    67%
    10 կմ/ժ
  • Արարատ 31°C
    39%
    8 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    49%
    13 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    27%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    27%
    6 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    43%
    9 կմ/ժ
  • Արցախ 26°C
    51%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38255
  • Դոլար = 387.973

ԵԽ-ն վերահաստատել է իր անվերապահ աջակցությունը ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքներին

ԵԽ-ն վերահաստատել է իր անվերապահ աջակցությունը ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքներին

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ընդունել է ԵԽ ծրագրերի համակարգման հարցերով տնօրեն Կլաուս Նոյկիրխի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կողմերը քննարկել են ՀՀ-ԵԽ 2019-2022 թթ. «Գործողությունների ծրագիրը» որով սահմանվել էին մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ուղղությունները: Արա Մկրտչյանը կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը:

ԵԽ գործընկերները, մատնանշելով այս ուղղությամբ նախկին ձեռքբերումները, վերահաստատել են իրենց անվերապահ աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում ավելի մեծ առաջընթաց գրանցելու գործում: Կողմերը կարևորել են ԵԽ-ի հետագա աջակցությունը պրոբացիայի ինստիտուտի զարգացման, մասնավորապես՝ օրենսդրության բարելավման, նոր այլընտրանքային խափանման միջոցների և պատժատեսակի արդյունավետ կիրառման ուղղությամբ:

Եվրոպայի խորհուրդը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու նաև Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի մոնիթորինգի իրականացմանը, արդյունավետ կիրառմանը, քաղաքականություն մշակողների և ոլորտային այլ մասնագետների կարողությունների զարգացմանը:

ԵԽ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել e-justice, e-penitentiary և e-probation ինտեգրված լուծումների կիրարկմանը:

Թեմայի այլ նորություններ