Եգիպտական թերթի գլխավոր խմբագիրն ընդգծում է՝ բոլորը պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը մարդկության ապագան պաշտպանելու համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    95%
    8 կմ/ժ
  • Արարատ 12°C
    68%
    8 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    4 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    79%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27084
  • Դոլար = 388.5

Եգիպտական թերթի գլխավոր խմբագիրն ընդգծում է՝ բոլորը պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը մարդկության ապագան պաշտպանելու համար

Եգիպտական թերթի գլխավոր խմբագիրն ընդգծում է՝ բոլորը պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը մարդկության ապագան պաշտպանելու համար

 Եգիպտական «Վիտո» թերթի և կայքի գլխավոր խմբագիր Էսսամ Քամիլն ընդգծում է, որ բոլորը պետք է ճանաչեն Հայոց  ցեղասպանությունը հանուն նրա, որպեսզի պաշտպանեն մարդկության ապագան։ Էսսամ Քամիլն այս մասին ասել է «Արմենպրես»-ին տրամադրած տեսաուղերձում։

Եթե մենք ուզում ենք պաշտպանել մարդկության ապագան, պետք է բացահայտենք անցյալը և ընդունենք նրա հանցանքները, պետք է փակենք մեր աչքերն ու պատկերացնենք հարյուր հազարավոր այս մարդկանց, քաղաքացիական անձանց, որոնք վտարվել են իրենց գյուղերից, իրենց փողոցներից, իրենց թաղամասերից, իրենց երկրի սահմաններից, իրենց ագարակներից ու գործարաններից, և պատկերացնենք՝ինչպես են նրանք սպանվել և խաչվել, ինչպես ողջ-ողջ թաղվեցին, ինչպես հայերի դեմ իրականացված թուրքական ջարդերի զոհերի թիվը հասավ ավելի քան մեկուկես միլիոնի։ Մենք պետք է ճանաչենք ցեղասպանությունը և դրդենք բոլորին ճանաչել այն, ոչ թե վրեժ լուծելով որևէ մեկից, այլ հանուն նրա, որպեսզի պաշտպանենք մեր մարդկության ապագան»,- ասված է նրա ուղերձում:

Թեմայի այլ նորություններ