Էապես նվազել են քաղաքացիների կողմից իրականացվող ինքնակամ կառուցապատման դեպքերը. քննարկում՝ ՔՏՀԱ տեսչական մարմնում
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    67%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 15°C
    57%
    24 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    94%
    5 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    67%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    99%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    67%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    77%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26893
  • Դոլար = 388.09

Էապես նվազել են քաղաքացիների կողմից իրականացվող ինքնակամ կառուցապատման դեպքերը. քննարկում՝ ՔՏՀԱ տեսչական մարմնում

Էապես նվազել են քաղաքացիների կողմից իրականացվող ինքնակամ կառուցապատման դեպքերը. քննարկում՝ ՔՏՀԱ տեսչական մարմնում

ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի գլխավորությամբ Տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն-քննարկում, որին մասնակցել են գրասենյակի և Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչները։ Այդ մասին ասված է ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Ֆեյսբուքի էջում:
 
May be an image of 17 people and indoor

«Խորհրդակցության ընթացքում քննարկվել է սուբվենցիոն ծրագրերի, ինքնակամ կառույցների, կանոնավոր ուղևորափոխադրումների և տեսչական մարմնի վերահսկողության ներքո գտնվող այլ բնագավառների ուղղությամբ ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը:  Պատասխանատուները զեկուցել են պլանային աշխատանքների ընթացքը՝ անդրադառնալով նաև տեսչական մարմնի գործունեությունը կարգավորող օրենսդրական ու ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ հարցերին:

May be an image of 3 people and people sitting

Խորհրդակցության արդյունքներով արձանագրվել է որ.

  • Վերջին օրենսդրական փոփոխություններից հետո էապես նվազել են քաղաքացիների կողմից իրականացվող ինքնակամ կառուցապատման դեպքերը: 2022 թվականի հունվար և փետրվար ամիսներին հայտնաբերվել է ընդամենը 63 ինքնակամ կառույց: Դրական դինամիկան պահպանելու նպատակով որոշվել է այս ուղղությամբ առավել խստացնել վերահսկողությունը:
  • Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության ոլորտում ևս առկա է դրական դինամիկա․ կառուցապատողները առավել մեծ ուշադրություն են դարձնում իրականացվող ծրագրերի որակին: Ընթացիկ ստուգումների արդյունքում հայտնաբերված 82 խախտումներից 36-ը(44%) արդեն իսկ վերացվել են, մնացած խախտումների վերացումը նախատեսվում է ստուգել և փաստագրել ավարտական ակտի տրամադրման շրջանակներում: Որոշվել է ստուգումների պլանում ավելացնել ևս 81 սուբվենցիոն ծրագրերի ստուգում:
  • Միջմարզային ու միջհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում արձանագրվել են բազմաթիվ խնդիրներ: Որոշվել է երթուղիների բնականոն գործունեության կարգավորման հարցերը ևս մեկ անգամ քննարկել լիազոր մարմինների հետ, որոնց լուծում պետք է տրվի հրատապ կարգով։

May be an image of 3 people, people sitting, people standing, suit, office and indoor

May be an image of 8 people, people sitting and indoor

May be an image of 7 people and people sitting

Խորհրդակցությանը քննարկվել են նաև գործավարության և աշխատանքների արդյունավետ կազմակերպման մի շարք ընթացիկ հարցեր»,- նշված է գրառման մեջ։

Թեմայի այլ նորություններ