ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահը վայելում է Բլինքենի անձնական վստահությունը. Պատել
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    30%
    11 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    53%
    19 կմ/ժ
  • Լոռի 22°C
    72%
    8 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    63%
    11 կմ/ժ
  • Արարատ 29°C
    44%
    9 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    51%
    10 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    30%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    59%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    30%
    9 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    44%
    7 կմ/ժ
  • Արցախ 24°C
    54%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38255
  • Դոլար = 387.973

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահը վայելում է Բլինքենի անձնական վստահությունը. Պատել

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահը վայելում է Բլինքենի անձնական վստահությունը. Պատել

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները խորապես կարևոր են պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար: Նա հնարավորություն է ունեցել զրուցելու և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարների հետ։

ԱՄՆ-ը շարունակելու է խորապես ներգրավված մնալ այս հարցում՝ ճեպազրույցի ժամանակ նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը:
 
«Պարոն Բոնոն առաջնորդելու է ԱՄՆ ներգրավվածությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման համար: Նա նաև ներկայացնում է Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում»,- նշել է Պատելը, հավելել՝ այդ հարցը մշտական առաջնահերթություն է Բայդենի վարչակազմի համար:
 
Պետքարտուղարության խոսնակի տեղակալը նշել է, որ Բոնոն ունի բարդ խնդիրների հետ աշխատելու զգալի փորձ և վայելում է Բլինքենի անձնական վստահությունը նոր պաշտոնը ստանձնելու հարցում:
 
Պատելի խոսքով՝ նորանշանակ պաշտոնյայի նախատեսվող այցերի մասին տեղեկություն դեռևս չկա:

Թեմայի այլ նորություններ