Դատախազությունը Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիր է ներկայացրել ԱԺ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    9 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    95%
    8 կմ/ժ
  • Արարատ 12°C
    68%
    8 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    4 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    79%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27084
  • Դոլար = 388.5

Դատախազությունը Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիր է ներկայացրել ԱԺ

Դատախազությունը Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիր է ներկայացրել ԱԺ

ՀՀ գլխավոր դատախազությունը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է հայցել խորհրդարանից։

Ըստ Քննչական կոմիտեի՝ մարտի 31-ին պատգամավորների մասնակցությամբ փակ աշխատանքային քննարկման ընթացքում ընդդիմադիր դաշնակցական պատգամավոր Մհեր Սահակյանը «անհիմն դիտողություն է կատարել» «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանին՝ բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել նրա ձախ հոնքին, որի հետևանքով իշխանական պատգամավորը վայր է ընկել։

Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, Մհեր Սահակյանը առերևույթ հանցավոր արարք կատարելու համար անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով դեպքից հետո ձերբակալվել էր և տարվել ոստիկանության բաժին։

Վերջինս ապրիլի 3-ին ազատ է արձակվել ձերբակալվածների պահման վայրից:

Հիշեցնենք՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում՝ փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել էր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել:  

Նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ Մհեր Սահակյանին որևէ մեղադրանք չի առաջադրվել, քանի որ մեղադրանք առաջադրելու (քրեական հետապնդում հարուցելու) համար անհրաժեշտ է ազգային ժողովի համաձայնությունը:

Համաձայն օրենքի՝ գլխավոր դատախազի միջնորդագիրը պետք է քննարկվի Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում. ԱԺ առաջիկա հերթական նիստը տեղի է ունենալու վաղը՝ ապրիլի 11-ին, միջնորդագիրը կքննվի հենց վաղվա նիստին:

Թեմայի այլ նորություններ