Դատախազությունում կադրային փոփոխություններ են եղել․ Աննա Վարդապետյանը նաև պաշտոններից ազատման հրամաններ է ստորագրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    27%
    6 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    52%
    22 կմ/ժ
  • Լոռի 21°C
    76%
    7 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    64%
    10 կմ/ժ
  • Արարատ 31°C
    41%
    10 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    49%
    13 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    27%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    59%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    27%
    6 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    44%
    10 կմ/ժ
  • Արցախ 25°C
    52%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38255
  • Դոլար = 387.973

Դատախազությունում կադրային փոփոխություններ են եղել․ Աննա Վարդապետյանը նաև պաշտոններից ազատման հրամաններ է ստորագրել

Դատախազությունում կադրային փոփոխություններ են եղել․ Աննա Վարդապետյանը նաև պաշտոններից ազատման հրամաններ է ստորագրել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի hունվարի 31-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:

Այս մասին տեղեկացնում է դատախազության հանրային կապերի բաժինը։

Մասնավորապես՝

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արծրուն Առաքելյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին:

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Հայկ Խաչատրյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին:

Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Կարապետյանը փոխադրվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին:

Լոռու մարզի դատախազության դատախազ, երրորդ դասի խորհրդական Աիդա Հակոբյանը փոխադրվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

Արարատի մարզի դատախազության դատախազ, երրորդ դասի խորհրդական Աշոտ Հարությունյանը փոխադրվել է Սևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:

Սևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ, երրորդ դասի խորհրդական Սևադա Սարգսյանը փոխադրվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Մարզպետունի Վարդանյանը փոխադրվել է Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սևակ Խաչատրյանը փոխադրվել է Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ, երկրորդ դասի խորհրդական Նելլի Բադալյանը փոխադրվել է Արագածոտնի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

Արագածոտնի մարզի դատախազության դատախազ, երկրորդ դասի խորհրդական Հրանտ Ներսիսյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

Գլխավոր դատախազը ստորագրել է նաև պաշտոնից ազատման հետևյալ հրամանները՝

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Գաբրիելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ 2023 թվականի փետրվարի 1-ից:

Տավուշի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վարդան Լազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ 2023 թվականի փետրվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Ոսկանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ 2023 թվականի փետրվարի 6-ից:

Թեմայի այլ նորություններ