«Չենք պատրաստվում որևէ մետր թողնել». ՊՆ–ն ադրբեջանցիներին հստակ ներկայացրել է մեր դիրքորոշումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    23%
    9 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    51%
    28 կմ/ժ
  • Լոռի 22°C
    80%
    9 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    55%
    7 կմ/ժ
  • Արարատ 32°C
    32%
    8 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    51%
    9 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    23%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    68%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    23%
    9 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    45%
    17 կմ/ժ
  • Արցախ 27°C
    47%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38165
  • Դոլար = 387.973

«Չենք պատրաստվում որևէ մետր թողնել». ՊՆ–ն ադրբեջանցիներին հստակ ներկայացրել է մեր դիրքորոշումը

«Չենք պատրաստվում որևէ մետր թողնել». ՊՆ–ն ադրբեջանցիներին հստակ ներկայացրել է մեր դիրքորոշումը

Այս պահին ադրբեջանցիները դեռևս Սյունիքում են, իրենց զբաղեցված հատվածում և սպասում են իրենց վերադասի հրահանգին։ Տեղեկությունը ՀԺ-ին հայտնեցին պաշտպանության նախարարությունից՝ նշելով.

«Երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած բանակցությունների ընթացքում մեր դիրքորոշումն ադրբեջանական կողմին ներկայացվել է շատ հստակ և կոշտ։ Ասվել է, որ դա մեր տարածքն է և չենք պատրաստվում որևէ մետր նրանց թողնել։ Տարածքները մերն են, և դա չի քննարկվում»:

Նախօրեին բանակցություններ էին տեղի ունեցել հայկական եւ ադրբեջանական կողմերի միջև։

Հիշեցնենք, որ երեկ հրավիրված ԱԽ նիստում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանային դեպքերի առնչությամբ դիմել է ՀԱՊԿ–ին։

Թեմայի այլ նորություններ