Ցեղասպանության մասին հայտարարության պատճառով հետաքննություն է սկսվել Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի դեմ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    77%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    66%
    7 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    33%
    8 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    95%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    77%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    77%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    63%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26893
  • Դոլար = 388.09

Ցեղասպանության մասին հայտարարության պատճառով հետաքննություն է սկսվել Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի դեմ

Ցեղասպանության մասին հայտարարության պատճառով հետաքննություն է սկսվել Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի դեմ

Դիարբեքիրի դատախազությունը հետաքննություն է սկսել Փաստաբանների ասոցիացիայի դեմ՝ վերջինիս կողմից Հայոց ցեղասպանության տարելիցին տարածած հաղորդագրության պատճառով: Փաստաբանների ասոցիացիայի նախագահը  և անդամները մեղադրվում են «թուրք ազգը, Թուրքիայի Հանրապետությունը, պետական ինստիտուտներն ու մարմինները վիրավորելու» մեջ:

Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի նախագահ Նահիթ Էրենը դատապարտել է իրենց դեմ սկսված հետաքննությունը: «Դիաբեքիրի փաստաբանների ասոցիացիան մինչև վերջ պայքարում է բոլորի խոսքի ազատության համար և չի պատրաստվում սահմանափակել սեփական խոսքի ազատությունը ճնշումների և հետաքննության պատճառով»,-«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Էրենը:

Ապրիլի 24-ին ասոցիացիան հայտարարություն էր տարածել, որում նշել էին, որ «ոգեկոչում են Մեծ եղեռնի զոհերի հիշատակը և կիսում են հայերի ցավը»: Նրանք ընդգծել էին, որ պետք է առերեսվել հայերի դեմ իրականացված հանցագործության հետ, և որ իրենք ամեն բան անելու են այդ նպատակի համար:

Թեմայի այլ նորություններ