Ցանկանում եմ հաստատել մեր պատրաստակամությունը՝ աջակցելու Սիրիայի վերականգնման գործընթացներին. Փաշինյանը՝ Ասադին
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    7 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    94%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    71%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    98%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    7 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    78%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27084
  • Դոլար = 388.5

Ցանկանում եմ հաստատել մեր պատրաստակամությունը՝ աջակցելու Սիրիայի վերականգնման գործընթացներին. Փաշինյանը՝ Ասադին

Ցանկանում եմ հաստատել մեր պատրաստակամությունը՝ աջակցելու Սիրիայի վերականգնման գործընթացներին. Փաշինյանը՝ Ասադին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին Սիրիայի Արաբական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ:

Դարերի խորքից եկող և պատմական փորձություններով ամրացած հայ-սիրիական բարեկամությունն այն հենքն է, որի վրա շարունակում են զարգանալ երկու երկրների եղբայրական հարաբերությունները:

Համոզված եմ, որ Սիրիան բավարար ուժ և տոկունություն ունի՝ հաղթահարելու ավերիչ երկրաշարժի հետևանքները և երկրի առջև ծառացած այլ մարտահրավերներ:

Ցանկանում եմ հաստատել մեր պատրաստակամությունը Սիրիայի համար այս դժվարին ժամանակաշրջանում նպաստելու և աջակցելու Սիրիայի վերականգնման գործընթացներին:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»:

Թեմայի այլ նորություններ