Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն շիրակցի 4 բռնցքամարտիկ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    17 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    2 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    97%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    69%
    26 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    82%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27253
  • Դոլար = 388.501

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն շիրակցի 4 բռնցքամարտիկ

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն շիրակցի 4 բռնցքամարտիկ

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը կմասնակցի շիրակցի 4 բռնցքամարտիկ: Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:

2022 թվականի մայիսի 21-31-ը Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կկայանա բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։ Եվրոպական այս կարևոր ստուգատեսում Հայաստանի ազգային հավաքական թիմի կազմում մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն նաև Շիրակի մարզի 4 տիտղոսակիր բռնցքամարտիկները․

  • Արթուր Հովհաննիսյան՝ 51 կգ քաշային կարգ, Եվրոպական մարզական խաղերի և Եվրոպայի չեմպիոն
  • Հովհաննես Բաչկով՝ 63,5 կգ քաշային կարգ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպական մարզական խաղերի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների մրցանակակիր
  • Համբարձում Հակոբյան՝ 80 կգ քաշայինկարգ, Եվրոպայի մինչև 22 տարեկանների փոխչեմպիոն
  • Դավիթ Չալոյան՝ +91 կգ քաշային կարգ, Աշխարհի փոխչեմպիոն

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր կայացած ասուլիսին հայտնել է, որ արվում է առավելագույնը՝ Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Թեմայի այլ նորություններ