Բոլոր նրանք, ովքեր կփորձեն մեզ լռեցնել, կձախողվեն. ԱՄՆ կոնգրեսականը վճռական է Ցեղասպանության ճանաչման պայքարը շարունակելու գործում
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    32%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    85%
    13 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    94%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    4 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    69%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26465
  • Դոլար = 387.523

Բոլոր նրանք, ովքեր կփորձեն մեզ լռեցնել, կձախողվեն. ԱՄՆ կոնգրեսականը վճռական է Ցեղասպանության ճանաչման պայքարը շարունակելու գործում

Բոլոր նրանք, ովքեր կփորձեն մեզ լռեցնել, կձախողվեն. ԱՄՆ կոնգրեսականը վճռական է Ցեղասպանության ճանաչման պայքարը շարունակելու գործում

Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը հզոր ուղերձ էր բոլոր նրանց, ովքեր պատմությունը վերափոխելու փորձ են անում:

Այս մասին Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին «Արմենպրես»-ին տված տեսաուղերձում հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիերը:

«Որպես Կոնգրեսի՝ հայկական արմատներ ունեցող  երկու անդամներից մեկը և Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ` պատիվ ունեմ ձեզ հետ միասին ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը: Ինչպես ձեզնից շատերը՝ ես ևս այս ողբերգությունը շատ խորն եմ զգացել՝ ինչպես ընտանեկան պատմության, այնպես էլ ամբողջ աշխարհի հայերի հավաքական ցավի միջոցով: Ես երբեք չեմ մոռանա մորս աչքերում եղած մեծ վիշտը, երբ նա ինձ պատմում էր 1915 թվականի ապրիլի 24-ի սարսափների մասին: Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի անսիրտ, համակարգված և հաշվարկված սպանությունը անհերքելիորեն պատմության ամենամութ էջերից է, և մենք պետք է շարունակենք ընդդիմանալ այդ պատմությունը ջնջելու փորձերին»,- նշել է Սփիերը:

Նա նշել է, թե ինչպիսի հպարտության պահ է ապրել, երբ 2021 թվականին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Սփիերը նշել է նաև, որ իր համար մեծ պատիվ էր տարիներ առաջ օգնելու Կոնգրեսում ներկայացնել Ցեղասպանության ճանաչման մասին բանաձև՝ վերահաստատելու ԱՄՆ հանձնառությունը ճշմարտությանը:

«Նմանօրինակ գործողությունները հզոր ուղերձ են նրանց, ովքեր ցանկանում են վերափոխել պատմությունը: Սակայն մեր գործը դեռ չի ավարտվել: Թուրքիան շարունակում է հերքել, որ Հայոց ցեղասպանություն տեղի է ունեցել և ակտիվորեն աշխատում է՝ ճնշելու վերապրածների վկայությունները: Վերապրածների ճշմարտության հերքումը ոչ միայն վիրավորում է մեր համայնքի զգացմունքները, այլև քաջալերում հանցագործներին: Նախորդ ամիս Ադրբեջանը կրկին սադրանքի դիմեց Արցախում՝ գրավելով ևս մեկ գյուղ և թողնելով Արցախի բնակչությանը սառելու սաստիկ ցրտին՝ երեք շաբաթ շարունակ կտրելով գազը:

Այսօր անկեղծորեն ճանաչելով Հայոց ցեղասպանության ողբերգությունը՝ մենք հզոր ուղերձ ենք հղում՝ ասելով՝ բոլոր նրանք, ովքեր կփորձեն մեզ լռեցնել, կձախողվեն: Այս ցավալի օրը ես միանում եմ ձեզ՝ ոչ միայն հիշատակելու մեր նախնիներին, ովքեր օսմանցիների ձեռքով ոչնչացվեցին, այլև վերահաստատելու մեր հանձնառությունը՝ ի հիշատակ նրանց հանդես գալ ընդդեմ համաշխարհային ճնշումների ու անարդարության: Մենք կարող ենք և պետք է ապահովենք, որ հաստատվի արդարություն և նրանց կորուստը իզուր չլինի»,- եզրափակել է ԱՄՆ կոնգրեսականը:

Թեմայի այլ նորություններ