Բենզինի և դիզվառելիքի շուկայում առկա է պաշարների սղություն, կարևոր է խիստ խնայողական ռեժիմի պահպանումը. Արցախի Օպերատիվ շտաբը նիստ է անցկացրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    25%
    6 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    52%
    24 կմ/ժ
  • Լոռի 21°C
    79%
    6 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    67%
    10 կմ/ժ
  • Արարատ 32°C
    39%
    8 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    49%
    16 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    25%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    25%
    6 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    43%
    9 կմ/ժ
  • Արցախ 26°C
    51%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38255
  • Դոլար = 387.973

Բենզինի և դիզվառելիքի շուկայում առկա է պաշարների սղություն, կարևոր է խիստ խնայողական ռեժիմի պահպանումը. Արցախի Օպերատիվ շտաբը նիստ է անցկացրել

Բենզինի և դիզվառելիքի շուկայում առկա է պաշարների սղություն, կարևոր է խիստ խնայողական ռեժիմի պահպանումը. Արցախի Օպերատիվ շտաբը նիստ է անցկացրել

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ հունվարի 31-ին տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում բնակչության կենսագործունեության ապահովմանը վերաբերող մի շարք հարցեր:

Ինչպես տեղեկանում ենք պետական նախարարի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ներկայացվել է պարենային ապրանքների, բենզինի և դիզվառելիքի շուկաներում, ենթակառուցվածքների ոլորտում ընթացիկ  իրավիճակը:

Զեկուցվել է, որ կտրոնային համակարգի ներդրումը որոշակի չափով մեղմել է պարենային խնդիրը, սակայն շրջափակման հետևանքով  բնակչությունը շարունակում է զրկված մնալ մի շարք կարևոր ապրանքատեսակներ ձեռք բերելու հնարավորությունից:

Ինչ վերաբերում է բենզինի և դիզվառելիքի շուկայում իրավիճակին, ապա նշվել է, որ առկա է պաշարների սղություն և կարևորվել է խիստ խնայողական ռեժիմի պահպանումը:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքների  նախապատրաստական և գարնանացանի կազմակերպման հարցեր: Պետնախարարը գարնանացանի՝ պատշաճ ժամկետներում իրականացման խնդիրը կարևոր է համարել հատկապես պարենային անվտանգության տեսանկյունից՝ նշելով, որ սերմերի տեղափոխման հետ կապված ներկայումս  աշխատանքներ են իրականացվում: 

Հաշվի առնելով, որ օպերատիվ շտաբի անդամներն արդեն ավարտել են  համայնքներում  բնակչության հետ  հերթական հանդիպումների շարքը՝ պետնախարարը պատասխանատուներին  հանձնարարել է ամփոփել բարձրացված հարցերը և դրանց  լուծման վերաբերյալ առաջարկներ ներկայացնել:

Թեմայի այլ նորություններ