ԲԴԽ-ն Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ աշխատանքային այցով եղել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նստավայրերում
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    25%
    9 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    53%
    26 կմ/ժ
  • Լոռի 21°C
    79%
    7 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    70%
    3 կմ/ժ
  • Արարատ 31°C
    37%
    5 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    50%
    12 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    25%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    69%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    25%
    9 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    42%
    6 կմ/ժ
  • Արցախ 27°C
    48%
    14 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38165
  • Դոլար = 387.973

ԲԴԽ-ն Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ աշխատանքային այցով եղել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նստավայրերում

ԲԴԽ-ն Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ աշխատանքային այցով եղել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նստավայրերում

Մայիսի 10-ին, Բարձրագույն դատական խորհուրդը Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ աշխատանքային այցելություններ է իրականացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քանաքեռ, Արաբկիր, Էրեբունի և Աջափնյակ նստավայրեր, հանդիպումներ ունեցել քաղաքացիական գործեր քննող դատավորների հետ: Տեղեկացնում է բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Խորհրդի անդամները դատավորների հետ քննարկել են համակարգում առկա խնդիրները, մասնավորապես՝ արդարադատությունը մատչելի ու արդյունավետ դարձնելու, ինչպես նաև ծանրաբեռնվածության նվազեցմանն առնչվող հարցեր:

Բարձրագույն դատական խորհուրդը լսել է դատավորների մտահոգություններն ու տեսակետները համակարգում առկա խնդիրների վերաբերյալ, քննարկել աշխատավարձերի բարձրացման, սոցիալական երաշխիքների ապահովման, աշխատակազմերում հաստիքների ավելացման հնարավորությունները:

Դատավորների հետ կայացած հանդիպումներից հետո Խորհրդի անդամները շրջել են նստավայրերում, ծանոթացել դատավորների, գրասենյակների աշխատանքային պայմաններին:

Թեմայի այլ նորություններ