Բանակում․ մեկ օր ուսումնական զորամասից ու զորավարժարանից, կրակային պատրաստության սեփական հմտությունները ստուգելու հնարավորություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    9 կմ/ժ
  • Լոռի 4°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    100%
    11 կմ/ժ
  • Արարատ 11°C
    87%
    23 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    92%
    4 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Բանակում․ մեկ օր ուսումնական զորամասից ու զորավարժարանից, կրակային պատրաստության սեփական հմտությունները ստուգելու հնարավորություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը մայիսի 26-ին լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպել էր այցելություն ՊՆ «Բաղրամյան» զորավարժարան։ Լրագրողները հետևել են հրթիռահրետանային ստորաբաժանումների զորավարժությանը՝ մարտական հրաձգությամբ։ Մինչև զորավարժության կրակային փուլի մեկնարկը՝ ներկայացվել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, սպասարկող օդերևութաբանական կայանի և լիցքավորիչ մեքենայի մարտավարական տեխնիկական բնութագրերը։ Թիրախները խոցվել են բարձր արդյունավետությամբ:
 
Լրագրողներն այցելել են նաև ականանետային մարտկոցի ուսումնական կետ, որտեղ հետևել են հրետանավորների գործնական կրակային վարժանքներին։ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ընձեռվել է նաև կրակային պատրաստության սեփական հմտությունները ստուգելու հնարավորություն: Մարտական հրաձգության ընթացքում լավագույն արդյունք գրանցած լրագրողները խրախուսվել են պատվոգրերով։
 
Մանրամասները՝ տեսանյութում:

Թեմայի այլ նորություններ