ԱԺ հատուկ նիստ՝ 12:00-ին. օրակարգում վարչապետի ընտրության հարցն է
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    30%
    11 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    53%
    26 կմ/ժ
  • Լոռի 21°C
    79%
    7 կմ/ժ
  • Տավուշ 23°C
    70%
    3 կմ/ժ
  • Արարատ 31°C
    37%
    5 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    50%
    12 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    30%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    69%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    30%
    11 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    42%
    6 կմ/ժ
  • Արցախ 27°C
    48%
    14 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38165
  • Դոլար = 387.973

ԱԺ հատուկ նիստ՝ 12:00-ին. օրակարգում վարչապետի ընտրության հարցն է

Սահմանադրությամբ նախատեսված կարգով այսօր ևս հրավիրվել է ԱԺ հատուկ նիստ, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է: Եթե, ի կատարումն քաղաքական պայմանավորվածության, վարչապետ չընտրվի, խորհրդարանն իրավունքի ուժով կհամարվի արձակված, որից հետո ՀՀ նախագահը կնշանակի արտահերթ ընտրություն:

Խորհրդակցելով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության, խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ՝ մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշվել է հունիսի 20-ին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություն: Ըստ այդմ անհրաժեշտ է, որ վարչապետը հրաժարական ներկայացնի, որից հետո երկու անգամ անընդմեջ օրենսդիրում վարչապետ չընտրվի: Ընթացակարգերն ապահովելու նպատակով՝ Փաշինյանն ապրիլի 25-ին՝ Քաղաքացու օրը, հրաժարական ներկայացրեց: Մայիսի 3-ին Ազգային ժողովը, պայմանավորվածության համաձայն, վարչապետ չընտրեց:

Ազգային ժողովի հատուկ նիստը մեկնարկում է ժամը 12:00-ին: 

Թեմայի այլ նորություններ