Այսօր Հենրիխ Մխիթարյանը բուժզննում կանցնի «Ինտեր»-ում. սպասվում է, որ նա պայմանագիր կստորագրի
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    67%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    11 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 15°C
    57%
    24 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    94%
    5 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    72%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    99%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    72%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    77%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26893
  • Դոլար = 388.09

Այսօր Հենրիխ Մխիթարյանը բուժզննում կանցնի «Ինտեր»-ում. սպասվում է, որ նա պայմանագիր կստորագրի

Այսօր Հենրիխ Մխիթարյանը բուժզննում կանցնի «Ինտեր»-ում. սպասվում է, որ նա պայմանագիր կստորագրի

Այսօր Հենրիխ Մխիթարյանը բուժզննում կանցնի «Ինտեր»-ում։ Ինչպես հայտնում է Football Italia-ն, սպասվում է, որ նա կստորագրի երկու տարվա պայմանագիր։

Հունիսի 30-ից հետո կիսապաշտպանը ազատ գործակալի կարգավիճակում է, քանի որ նա համաձայնության չի եկել «Ռոմայի» հետ նոր պայմանագրի շուրջ։

Հաղորդվում է, որ Մխիթարյանի նախնական աշխատավարձը կկազմի 3,3 միլիոն եվրո մեկ սեզոնի համար, իսկ հավելումներով՝ կհասնի տարեկան 4,2 միլիոն եվրոյի:

Ակնկալվում է, որ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի մինչև 2024 թվականի հունիսը:

Այնուամենայնիվ, կա նաև կետ, որը թույլ է տալիս «Ինտերին» դադարեցնել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ 12 ամսից հետո, եթե նա նվազագույն թվով ելույթներ չունենա առաջին մրցաշրջանում:

33-ամյա Մխիթարյանը Սերիա Ա-ում է 2019 թվականից, երբ «Արսենալից» տեղափոխվել է «Ռոմա»։

Ընթացիկ մրցաշրջանում նա 44 հանդիպում է անցկացրել «Ռոմայի» կազմում՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Մխիթարյանը վնասվածք է ստացել «Ֆեյենորդի» դեմ Եվրոպա լիգայի եզրափակչի ժամանակ:

Թեմայի այլ նորություններ