Այրվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակը բավարար է. նախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    28%
    4 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    52%
    22 կմ/ժ
  • Լոռի 21°C
    76%
    7 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    64%
    10 կմ/ժ
  • Արարատ 30°C
    41%
    10 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    49%
    13 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    28%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    59%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    28%
    4 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    44%
    10 կմ/ժ
  • Արցախ 25°C
    52%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38255
  • Դոլար = 387.973

Այրվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակը բավարար է. նախարար

Այրվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակը բավարար է. նախարար

Զորամասի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակը բավարար է. այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին։

Նա մանրամասնել է, որ այրվածքներ ստացած պացիենտները բավական երկար են բուժում ստանում. «Որոշ դեպքերում նաև վերականգնողական ընթացք ունենք, մի քանի վիրահատության շրջան ունենք, ուստի այս պահին բավարար է, անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրվում է, և առաջիկայում էլ ինչ-որ անհրաժեշտ լինի նրանց առողջությունն ամբողջովին վերականգնելու համար, կիրականացվի»։

Նախարարը շեշտել է, որ որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. «Բարեբախտաբար, այդ փուլը հաղթահարվել է»։

Ավանեսյանը նաև նշել է, որ ինքը տեսակցել է զինվորներին, մանրամասն խոսել բուժօգնության տրամադրման մասին. «Մասնագետների հետ այն ժամանակ ամենօրյա, հիմա՝ մի քանի օրը մեկ անցկացնում ենք քննարկումներ՝ հասկանալու համար, թե ինչպե՞ս է բուժման պրոցեսն ընթանում»։

Թեմայի այլ նորություններ