Ավստրալիայում երկրի կառավարությանը կոչ են արել քայլեր ձեռնարկել Արցախի բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    28%
    4 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    52%
    22 կմ/ժ
  • Լոռի 21°C
    76%
    7 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    64%
    10 կմ/ժ
  • Արարատ 30°C
    41%
    10 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    49%
    13 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    27%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    59%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    27%
    6 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    44%
    10 կմ/ժ
  • Արցախ 25°C
    52%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.38255
  • Դոլար = 387.973

Ավստրալիայում երկրի կառավարությանը կոչ են արել քայլեր ձեռնարկել Արցախի բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ

Ավստրալիայում երկրի կառավարությանը կոչ են արել քայլեր ձեռնարկել Արցախի բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ

Ավստրալիայի Հոլոքոստի և ցեղասպանության հետազոտությունների ինստիտուտը և Նոր Հարավային Ուելսի Տիեզերական ժողովը նամակով դիմել են Դաշնային կառավարությանը՝ մտահոգություն հայտնելով Արցախի բնիկ հայերի դեմ Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունից:

Նշվում է, որ բաց նամակի հեղինակներն Ավստրալիայի կառավարության լռությունն անվանել են «խլացուցիչ և անընդունելի»։

«Այն ժամանակ, երբ Ավստրալիայի պաշտպանության ուժերն ակտիվորեն աջակցում են Ուկրաինային, ամենաքիչը, որի հույս կարող ենք ունենալ մենք՝ որպես ավստրալացիներ, Ավստրալիայի դաշնային կառավարության հրապարակային հայտարարություններն են՝ ի աջակցություն Արցախի ( Լեռնային Ղարաբաղ) բնիկ հայ ժողովրդի, ի աջակցություն խաղաղ բնակչության՝ տղամարդկանց, կանանց և երեխաների անմարդկային և անօրինական շրջափակումը դադարեցնելու: Հիմա է ժամանակը հրապարակային գործողությունների՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի», - գրված է նամակում։

Իսկ Նոր Հարավային Ուելսի Տիեզերական ժողովի նամակում ասվում է. «Այս անխիղճ մարտավարությունը, ծպտված բնապահպան ցուցարարներն ազդարարում են, որ շրջափակումը համակարգված հարձակում է Արցախի Հանրապետության դեմ՝ բնակչության համար անդառնալի մարդասիրական հետևանքներ ստեղծելու նպատակով, Արցախի հայերի համար կյանքն անտանելի դարձնելու հստակ մտադրությամբ՝ հասնելու էթնիկ զտումների՝ իրենց գրեթե չքողարկված նպատակին»։

Թեմայի այլ նորություններ