Աշոտ Փաշինյանը մի քանի անգամ պահանջել է կանգնեցնել մեքենան, որը չի արվել, դրանից հետո նա դուրս է նետվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    17 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    2 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    97%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    69%
    26 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    82%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27253
  • Դոլար = 388.501

Աշոտ Փաշինյանը մի քանի անգամ պահանջել է կանգնեցնել մեքենան, որը չի արվել, դրանից հետո նա դուրս է նետվել

Աշոտ Փաշինյանը մի քանի անգամ պահանջել է կանգնեցնել մեքենան, որը չի արվել, դրանից հետո նա դուրս է նետվել

Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը քիչ առաջ փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին։

Այս մասին տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

Դրա հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Մարդուն ազատությունից ապօրինի զրկելը)։

Իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա հաղորդագրությամբ։

Լրատվամիջոցների հետ զրույցում Գարիկ Գալեյանն ասել է, թե «քաղաքավարի մոտեցել են, ասել՝ քո հետ ոչ մեկը ոչ մի բան չի անի, ո՛չ քեզ վնասում ենք, ո՛չ էլ...»:

Գալեյանը նաև ասել է, թե Աշոտ Փաշինյանը չի պահանջել, որ կանգնեցնեն մեքենան, որ իջնի: ՀԺ տեղեկություններով, սակայն, Աշոտ Փաշինյանը մի քանի անգամ պահանջել է կանգնեցնել մեքենան, որը չի արվել, և դրան հաջորդել է նրա՝ մեքենայից դուրս նետվելը:

Թեմայի այլ նորություններ