Աշխատող կենսաթոշակառուները կենսաթոշակի վերահաշվարկման դիմումն այսուհետ կարող են ներկայացնել առցանց եղանակով
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    100%
    6 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    99%
    6 կմ/ժ
  • Արարատ 10°C
    74%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    100%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    6 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Աշխատող կենսաթոշակառուները կենսաթոշակի վերահաշվարկման դիմումն այսուհետ կարող են ներկայացնել առցանց եղանակով

Աշխատող կենսաթոշակառուները կենսաթոշակի վերահաշվարկման դիմումն այսուհետ կարող են ներկայացնել առցանց եղանակով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են՝ աշխատող կենսաթոշակառուները կենսաթոշակի վերահաշվարկման դիմումն այսուհետ կարող են ներկայացնել նաև առցանց եղանակով՝ առանց Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն այցելելու։
 
«Անհրաժեշտ է մուտք գործել www.socservice.am կայքի «Առցանց դիմումներ» բաժնի «Սոցիալական ապահովություն․ առցանց դիմումներ» պատուհան, ապա «Կենսաթոշակի և նպաստների առցանց դիմումներ» դաշտ և դիմում ներկայացնել «Մուտքագրել վերահաշվարկի դիմում» պատուհանում։
 
Հիշեցնենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն՝ աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկվում է գրավոր դիմումի հիման նախորդ վերահաշվարկից (կենսաթոշակը նշանակելուց) 12 ամիս հետո դիմելու դեպքում՝ դիմումը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից։
 
Ըստ այդմ, եթե աշխատող կենսաթոշակառուն վերահաշվարկի համար վերջին անգամ դիմել է 2021 թվականի մարտին կամ դրանից առաջ, ապա հերթական վերահաշվարկման համար կարող է արդեն դիմել նաև առցանց եղանակով»,- տեղեկացնում են նախարարությունից:
 

Թեմայի այլ նորություններ